Friday, May 3, 2024
Նորություններ

Ի՞նչ իրավունքներ ունեն հոգեկան խանգարումներով տառապող անձինք

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:

5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

6.Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:

11.Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման կամ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման ու տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:

Նյութի աղբյուրը՝

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook