Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առողջ սեռական կյանքի «բուժիչ» ազդեցությունը

Առողջ և ռեգուլյար սեռական կյանքը ամրացնում և կարգավորում է իմուն համակարգը, հատկապես կանանց մոտ, քանի որ կանացի հորմոնները առավել մեծ ազդեցություն են ունենում իմուն համակարգի վրա:
✅ Երջանկության հորմոնը՝ սերոտոնինը պարզապես ինտենսիվ արտադրվում է սեքսից հետո և երջանկություն պարգևում զույգերին:
Բնականաբար առողջ սեռական կյանքը դրական է անդրադառնում մարդու հոգեհուզական վիճակի վրա `այդպիսով բարձրացնելով կնոջ և տղամարդու կյանքի որակը:
🔹 Տղամարդկանց մոտ կանոնավոր սեռական կյանքը նպաստում է շագանակագեղձի գործունեության կարգավորմանը, ապահովում է սեռական օրգաններում անհրաժեշտ արյան շրջանառություն, դրական է անդրադառնում սերմառաջացման պրոցեսի վրա՝ նպաստում է սերմնաբջիջների ինտենսիվ արտադրությանը:
✅ Ռեգուլյար սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ քիչ են առաջանում սեռական թուլություն և վաղաժամ սերմնաժայթքում:
🔹 Կանանց մոտ արգանդի և հեշտոցի պատերի դիրքի խախտում (իջեցում) կարող է զարգանալ անկանոն, ընդհատումներով սեռական կյանքով ապրելու պատճառով:
❤️ Կանոնավոր սեռական կյանքը բարերար ազդեցություն է ունենում ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ առողջության վրա, նպաստում է զույգի նեդաշնակ կյանքի ապահովմանը:
Սեքսապաթոլոգ, բ.,գ.,թ., դոցենտ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook