Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Օստեոպորոզի ախտորոշումը

🏥Ժառանգական նախատրամադրվածություն և անամնեզում հաճախակի ոսկրերի կոտրվածք ունեցող պացիենտներին խորհուրդ է տրվում անցնել օստեոպորոզի ամենամյա պրոֆիլակտիկ հետազոտություն։
🔵Օստեոպորոզը կանանց շրջանում զարգանում է դաշտանադադարից՝ 45-50 տարեկանից հետո:
✅Վիճակագրության համաձայն` ամեն երրորդ կինը չի ստանում առողջ ոսկրային հյուսվածքի համար անհրաժեշտ կալցիում, իսկ ամեն հինգերորդը ունի ոսկրերի փխրունություն:
✅ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի փոխանցմամբ` տվյալ հետազոտությունները թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը վաղ փուլում և վերահսկել բուժման ընթացքը:
Ամենամյա հետազոտությունը գլխավորապես խորհուրդ է տրվում կանանց՝ դաշտանադադարից հետո, գինեկոլոգիական վիրահատություններից հետո և կլիմակտերիկ սիմպտոմների դեպքում:

Հետազոտությունների ցանկը՝
✔️Հիմնային ֆոսֆատազա
✔️Կալցիում
✔️Ֆոսֆոր
✔️Պարաթիրեոիդ հորմոն
✔️Օստեոկալցին
✔️Cross Laps
✔️Կալցիտոնին
✔️P1NP

🩸Հետազոտության նյութը՝ արյուն:

☎️
Հասցե` Երևան, Աբովյան 60, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Գայանե Պետրոսյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook