Բժիշկները բժշկական ապահովագրություն կստանան. armeniasputnik.am
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. 15 000 բժիշկներ հաջոր տարի պետական ապահովագրությունից օգտվելու իրավունք կստանան։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով` Երևանի ու մարզերի պոլիկլինիկաների շուրջ 15 000 բուժաշխատողներ իրավունք կունենան օգտվելու այն սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները։ Միակ բացառությունը բժիշկների դեպքում լինելու է ամենամյա պարտադիր բժշկական հետազոտության պահանջը, որն այսօր սոցփաթեթից օգտվողների համար պարտադիր է։
«Սրանով մենք լուծում ենք այն հայտնի ասացվածքի անարդարությունը, որ վարորդը վերջում ոտքով է տուն գնում»,- մեկնաբանելով որոշումը՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հիմա առողջապահական ապահովագրությունից օգտվում է շուրջ 100 000 քաղաքացի։ Որոշման ընդունմամբ հաջորդ տարի նրանց թիվը կգերազանցի 115 000 -ը։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20181220/16344811/armenia-bjishk-apahwvagrutyun.html