Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

Հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև մեր հույսերը». Հայկ Մարությանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը

Ամանորին հրաշքներ են կատարվում, մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես ամեն տարի՝ 2018թ-ի ամանորին նույնպես երազանք պահեցի, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց: Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

48428273_2114203861936000_2660831380602093568_o

«Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում»,-ասաց նա:

A festive firework on the occasion of the main Christmas tree’s lighting took place on Republic Square of Yerevan, Armenia

Հայկ Մարությանը նշեց, որ այս երազանքը բոլորով միասին ի կատար ածեցին այս հրապարակում: «Մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, և ամբողջ աշխարհը զարմացած և հիացած հետևում էր մեզ: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջև, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»,-ասաց նա և նշեց, որ հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև բոլորի  հույսերը:

«Այդ հույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թ-ին և մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետը բեմականացված միջոցառմանը մի փոքրիկ աղջնակի հետ բանալիով վառեց գլխավոր տոնածառի և հրապարակի լույսերը:

A festive firework on the occasion of the main Christmas tree’s lighting took place on Republic Square of Yerevan, Armenia

Նշենք նաև, որ հանդիսավոր արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook