Բուսակերությունը՝ առողջ ապրելակերպ
Շատ մարդիկ՝ առողջական խնդիրների պատճառով, բուսակերության միջոցով ստեղծում են իրենց համար դիետաներ, որոնցով իրենց հակացուցված մսի մեջ պարունակվող վիտամինները, միներալները, կալորիաները փոխարինում են նույնարժեք վիտամիններով՝ մրգերի և բանջարեղենների միջոցով։
Բուսակերության արմատերը գալիս են Հին Հնդկաստանից և Անտիկ Հունաստանից, դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից։ Ասիական օրինակաում բուսակերության սկիզբը դրվեց կենդանիների դեմ անօրինական սպանության և վաճառքի դեմ։ Իսկ արդեն Հելլենիզմի և Եգիպտոսի շրջաններում այն կրում էր կրոնական բնույթ՝ ներառվում էր բժշկական ծիսակարգի մեջ։ Հնդկական արքա Աշոկա Մեծն ասում էր, հարկ չկա մի կենդանուն կերակրվել մյուսով, որպեսզի ապրենք խաղաղ և առանց որևէ կենդանական տեսակի բնաջնջման։ Որոշ երկրների կրոնի բաղադրիչ մասերում կենդանիններից շատերը (խոզ, կով, փիզ, կատու, առնետ) համարվում են կամ պիղծ, կամ էլ սուրբ կենդանիներ և երկու դեպքերում էլ նրանց ուտելն արգելվում է։ Երբ ի հայտ եկավ քրիստոնեությունը, Հռոմի կայսրությունում անհայտացավ բուսակերության կրոնական բնույթը, հետևաբար նաև որոշ ժամանակաշրջան հետո բուսակերությունը սկսեց վերանալ աշխարհում՝ Եվրոպայում նույնպես։ Այն կարողացավ գոյատևել միայն Հնդկաստանում։ Վերացումից հետո 1847թվականին առաջին Բուսակեր Հասարակություններ բացահայտվեցին Միացյալ թագավորությունում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ Միջազգային Բուսակերության Միությունը (International Vegetarian Union) բացվել է 1908 թվականին, որից հետո բուսակերների թիվը կտրուկ աճեց։ Այժմյան բուսակեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դարձել են բուսակերներ, միայն իրենց իսկ խղճի հանգստության հաշվին, քանի որ նրանք մտածում են, թե այնքան բարի են և չեն կարող որևէ այլ կենդանինների վնաս պատչառել, առավել ևս ուտել, սպանել։
Որպես կանոն բոլոր բուսակերների առողջական մակարդակը, կյանքի գործոնը զգալիորեն ավելի բարձր է քան սովորական մարդկանց մոտ։ Բուսական սնունդներում գերակշռում են ածխաջրերը, օմեգա-6 ճարպային թթուները, կարոտինները, վիտամին C-ն, վիտամին E-ն, մագնեզիումը և երկաթը, կալցիումը և համեմատաբար ցածր սպիտակուցը, կուտակված ճարպը, օմեգա-3 ճարպային թթուն, ռետինոլը, վիտամին B 12-ը, և ցինկը։ Հմուտ բուսակերներն հատկապես ցածր քանակությամբ են օգտագործում վիտամին B 12-ը, վիտամին D-ն և կալցիումը։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել վիտամին B 12-ի չափազանց ցածր քանակություն բուսակերների արյան մեջ, որը միայն սննդային հատուկ հավելումների արդյունքում է ստացվում։ Չինաստանի Օքսֆորյան ուսումնասիրությունները ապացուցեցին, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են՝ սրտի անբավարարվածությունը, շաքարային դիաբետը և կրծքի քաղցկեղը, շագանակագեղձի և հաստ, բարակ աղիքի հիվանդությունները ունեն կենդական ծագում և չեն հանդիպում բուսակերների մոտ։
Սպիտակուցներ
Բուսակերությունն ամբողջովին բավարարում է մարդուն անհրաժեշտ սպիտակուցների քանակն ու էներգետիկ արժեքները։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով (ВОЗ, IHC(International health Company)) բուսական սնունդը շաատ սպիտակոիցներ է պարունակում, օրինակ՝ լոբազգիները մոտ 60% է, հնդկաձավարի, բրինձի մոտ և այլն։
Երկաթ
Մսային սնունդը ավելի պակաս երկաթ է պարունակում, քան հատապտղայինը։ Երկաթի ընտելացմանը, մարսմանը կարող է խոչընդոտել կալցիումը, թեյը և մի շարք այլ բուսական խմիչքներ, սուրճ, կակաո, համեմունքներ։ Վիտամին C-n 7 այլ օրգանական թթուներ, որոնք պարունակվում են բանջարեղենի և պտուղների մեջ երկաթի աղբյուր են հանդիսանում, օգտակար են մարսողության, ստամոքսի մաքրման համար, նվազեցնում են ֆիտատների ազդեցությունը։ Բրնձից և սպանախից մարդու օրգանիզմում ավելանում է 1%, եգիպտացորենից և լոբազգիներից՝ 3%, լոբու սոյայից՝ 7%, իսկ տավարի մսից 22%,ձկնատեսակնեից՝ 11% որը բավական վտանգավոր բնույթ է կրում։
A Վիտամին
Կենդանական ծագմամբ սննդամթերքը արդեն պատրաստի վիճակում պարունակում է վիտամին A, որը վեց անգամ ավելի ակտիվ է, քան բուսական սննդի մեջ պրովիտամին A-ն։ Սակայն մսի մեջ վիտամինները դեռ մշակված չեն՝ դժվարամարս են։
D Վիտամին
Բուսականությունը Վիտամին D-ի հիմք չի համարվում, սակայն այն քիչ է պարունակվում կաթի և ձվի մեջ։ Օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ ստանում է D Վիտամին միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների արեգակի ազգեցության միջոցով։ Արևի տակ 15 րոպե մնալը հավասար է 42 լայնությամբ ապահովում է վիտամինով, սակայն ձմեռային ժամանակ դա խնդիր է կազմում, այդ պատճառով էլ բուսակերներին հավելումներ են խորհուրդ տրվում՝ շամպինիոն սունկ, որում առկա է վեց անգամ ավել վիտամին քան 5 րոպե արևի տակ կանգնած վիճակում։