Monday, May 6, 2024
Նորություններ

Ո՞ր պատվաստանյութերը կարող են ավելի արդյունավետ լինել օմիկրոնի դեմ

Ռուսական երկու պատվաստանյութեր կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օմիկրոնի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի արդյունավետությունը հասել է 61,9 տոկոսի, իսկ «ԿովիՎակ-Դելտա»-ինը՝ 100 տոկոսի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության Չումակովի կենտրոնի աշխատակիցները գնահատել են SARS-CoV-2-ի (7995о շտամ) օմիկրոն տեսակի չեզոքացման մակարդակը «ԿովիՎակ»-ով պատվաստված մարդկանց արյան շիճուկով։ Պարզվել է, որ հետազոտությունների 21 մասնակիցներից 13-ի մոտ պատվաստանյութը չեզոքացրել է օրգանիզմում օմիկրոնի կոնցենտրացիան։

Ինչ վերաբերում է մյուս պատվաստանյութին, «ԿովիՎակ-Դելտա» փորձնական դեղամիջոցի երկու չափաբաժին ստացած բոլոր 20 փորձամկների մոտ  օմիկրոնը չեզոքացել է։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook