Դեղնախտ
Դեղնախտը հիվանդություն է,որի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկի օգնությանը, որպեսզի հիվանդը վարակի բուն չհանդիսանա շրջապատի համար:
Դեղնախտով ախտահարումը առաջ է բերում մաշկի, աչքի սպիտակ պատյանի և լորձաթաղանթի դեղին գունավորում:
Ըստ առաջացման պատճառների տարբերվում են հիվանդության հետևյալ տիպերը.
.Լյարդային–առավել հաճախակի դեպքերում առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական ալկահոլամոլության ժամանակ: Խանգարվում էբիլիռուբինի
արտադրանքն ու արտազտումը դեպի աղիքներ:Հիվանդության ժամանակ կղանքն անգունանուն է իսկ մեզի գույնը մգանում:
. Մեխանիկական– այս դեպքում դեղնախտն առաջանում է լեղուղիներում լեղու կանգից,որը կարող է տեղի ունենալ այն դեպքում երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով,որի հետևանքով արյան մեջ ավելանում է բիլիռուբինի տոկոսը: Հիվանդի մոտ նկատվում է մաշկի քոր, մեզի գույնը մգանում է,իսկ կղանքն անգունանում է:
.Արյունատարրալուծական–Այս դեպքում բնորոշ է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայում,ինչպես նաև բիլիռուբինի արտազատում:Կղանքն ու մեզը մուգ գույնի են:
Դեղնախտի ժամանակ դեղնությունը սկսվում է աչքի սպիտակ պատյանում, լեզվի տակ և այնուհետև անցնում է մաշկին`քորով.որը նյարդային վերջույթները լեղթթուներով գրգռելու արդյունքն է: