Friday, May 3, 2024
Հիվանդություններ

Ստամոքսաբորբ (Գաստրիտ)

Ստամոքսաբորբն իրենիցներկայացնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային  հիվանդություն։

Պատճառները
 Ստամոքսաբորբի առաջացման պատճառները բազմազան են։ Սուր ստամոքսաբորբն սովորաբար առաջանում է վատորակ մթերք օգտագործելուց, ինչպես նաև կոշտ, կծու, շատ տաք կամ սառը սննդից ստամոքսի լորձաթաղանթի գրգռվելուց։
Քրոնիկական  ստամոքսաբորբն առաջանում է սնման ռեժիմի մշտական խանգարման հետևանքով։ Հիմն, պատճառներից է ալկոհոլի օգտագործումը, որը, գրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնում է անատոմիական փոփոխություններ։ Քրոնիկական ստամոքսաբորբըկարողէառաջանալառանցբժշկինշանակմանևհսկողության որոշ դեղանյութերի՝ հատկապես ացետիլսալիցիլաթթվի (ասպիրին), բութադիոնի և այլ ցավամոքիչների ու ջերմիջեցնողների մշտական օգտագործումից։ Քրոնիկական ատամոքսաբորբի առաջացմանը նպաստում են ատամների բացակայությունը, բերանի խոռոչում և ըմպանում քրոնիկական վարակի օջախները (ոսկրափուտային ատամներ, նշագեդձերի բորբոքում)։ Լեղապարկիլյարդիենթաստամոքսային գեղձիհիվանդությունները ևս նպաստում են քրոնիկական ստամոքսաբորբիհամառ ընթացքին։

Ախտանշանները
 Հիմնական ախտանշանները սրտագդալի շրջանում տհաճ զգացողություններն են (ցավեր, ճնշման զգացումսրտխառնոց, գխտոց, բերանում տհաճ համ), որոնք սովորաբար առաջանում են ուտելուց 2-3 ժ հետո և ուղեկցվում են թքարտադրությամբփսխումով։ Վերջինս ժամանակավորապես թեթևացնում Է վիճակը, սակայն տհաճ զգացողությունները լրիվ չեն վերանում (փսխած զանգվածը պարունակում է սննդի չմարսված մնացորդներ, լորձ և ունի թթու հոտ)։ Հիվանդը սննդի նկատմամբ ունենում է նողկանքի զգացում։ Հաճախ այս երևույթներն ընթանում են ընդհանուր թուլությամբգլխացավով, ջերմաստիճանի թեթևակի բարձրացմամբ, մի քանի ժամից որովայնում կարող է առաջանալ գռգռոց, այնուհետև՝ լուծ։ Ճիշտ բուժման և սննդի ռեժիմին հետևելու դեպքում հիվանդությունն անցնում է մի քանի օիից։ Խիստ արտահայտված են լինում ախտածին մանրէներով վարակված սննդից (ձուկ, մսեղեն և կաթնեղեն, աղցաններ, դոնդողածածկ կերակրատեսակներ, կրեմներ) առաջացած սուր ստամոքսաբորբի ախտանշանները։ Նման ախտանշաններ լինում են նաև որդանման ելունի բորբոքման (սուր), լեղապարկի բորբոքմանենթաստամոքսային գեղձի բորբոքման և այլ դեպքերում։ Քրոնիկական ստամոքսաբորբըդրսևորվում է տարբեր ձևերով՝ սրտագդալի շրջանում ոչ ուժեղ ցավերով, որովայնում ճնշման, գերլցվածության զգացումով, գխտոցով, այրոցովսրտխառնոցով, անկայուն կղանքով (փորկապություն կամ լուծ)։ Այս երևույթները սրացման շրջանում ուժեղանում են։ Քրոնիկական ստամոքսաբորբով տառապում են հիմնականում երիտասարդները, հաճախ՝ պատանիները, բնորոշվում է ստամոքսահյութիգերարտադրությամբ, սեզոնային (գարուն, աշուն) սրացմամբ, քաղցի ցավերով։

Բուժումը
Սուր ստամոքսաբորբի ժամանակ պետք է շտապ դիմել բժշկի:

 Բուժումն արդյունավետ կլինի միայն բժշկի նշանակած սննդակարգին հետևելիս։ Սովորաբար սուր երևույթները մեղմանալուց հետո խորհուրդ է տրվում հեղուկ տաք սնունդ՝ ոչ յուղալի ապուրներ, նոսր արգանակ, անուշապուր, կեֆիր, այնուհետև՝ ջրիկ շիլաներ, կարտոֆիլի խյուս, թերխաշ ձու, տրորած միս, շոգեխաշած կոտլետներ, պաքսիմատ։ Սննդակարգի ընդլայնումը բանջարեղենով, մրգով, կաթնաշոռով, խաշած մսով, ձկով, ձվածեղով և այլ մթերքներով կատարվում Է աստիճանաբար՝1,5-2 շաբաթվա ընթացքում, սննդի լավ մարսման և ինքնազգացողության լավացման դեպքում։Սուր ստամոքսաբորբի կանխարգելումը ներառում է սննդամթերքի սանիտարական հսկողության միջոցառումներ՝ դրանց պատրաստման, պահպանման և վաճառքի բոլոր փուլերում։ Կարևոր է նաև սննդի հիգիենայի անհատական կանոնների պահպանումը՝ խուսափել չեփած մթերք, ինչպես նաև կծու կերակրատեսակներ, համեմունքներ, մարինադներ օգտագործելուց։

Քրոնիկական ստամոքսաբորբի կանխարգելման համար շատ կարևոր են սննդի ռեժիմի պահպանումը և ռացիոնալ սնուցումը (օրը 4 անգամ)։ Սնունդը պետք է լինի բազմազանվիտամիններով հարուստ, ստամոքսը չգրգռող։ Պետք է հրաժարվել գերսնվելուց և սպիրտային խմիչքներ օգտագործելուց։ Անհրաժեշտ է ժամանակին բուժել հիվանդ ատամները, սուր և քրոնիկական հիվանդությունները և չօգտագործել ստամոքսի լորձաթաղանթը վնասող դեղեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook