Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակ մաշկը սպիտակեցնելու համար

1 հատ վարունգը մանր քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին, 15 րոպե անց սառը ջրով լվանալ:

Մեկ հավկիթի դեղնուցը հարեք հատապտղի 1-2 ճ. գ. բռնչի սովորականի հատապտղի հյութի հետ, քսեք մաշկին, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով: Կարելի է կատարել ամեն օր:

Բռնչին սպիտակեցնում, հարթեցնում, ձգում, մաքրում, սնուցում ու խթանում է մաշկի արյան շրջանառությունը, բարձրացնում է ենթամաշկային մկանների տոնուսը:

Դիմակ ցանկացած տիպի մաշկի համար

Կես նռան հյութը խառնեք եռացրած ջրով անցկացրած 3 ճաշի գդալ վարսակի փաթիլների, մեկ թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ ձիթապտղի յուղի և մեկ դեղնուցի հետ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա լվացեք:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook