Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Թոքաբորբն այն տասը հիվանդություններից մեկն է, որը հանգեցնում է մահվան, հատկապես՝մինչև 5 տարեկան երեխաների մոտ

Այսօր եւս մեկ առիթ է բնակչությանը տեղեկացնելու հիվանդության հետևանքների, կանխարգելման մեթոդների մասին։ Թոքաբորբն այն տասը հիվանդություններից մեկն է, որը հանգեցնում է մահվան, հատկապես՝մինչև 5 տարեկան երեխաների մոտ։
👩‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապևտ, ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների պրոպեդեւտիկայի ամբիոնի դասախոս Տաթևիկ Հովհաննիսյանը նշում է, որ թոքաբորբը սուր վարակային օջախային հիվանդություն է, որի դեպքում բորբոքային գործընթացում ընդգրկվում են առավելապես ալվոելային տարածվածությունը, ինչպես նաև թոքի ինտեստիցիալ հյուսվածքը և ուղեկցվում ներալվեոլային էքսուդացիայով, տենդով տարբեր աստիճանի ինտոքսիկացիայով։
Ըստ Թոքաբանների եվրոպական ասոցիացիայի դասակարգման՝ տարբերում են
✅արտահիվանդանոցային թոքաբորբեր, որոնք առաջանում են ստացիոնարից դուրս՝ տնային պայմաններում և հանդիսանում են ամենատարածված տեսակը։
✅․ներհիվանդանոցային թոքաբորբերը, որոնք զարգանում են ոչ շուտ, քան հիվանդանոց ընդունվելուց 48-72ժամ հետո։
✅Ասպիրացիոն թոքաբորբեր, որոնք առաջանում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց 6-10 տոկոսի, հոգեկան խնդիրներ ունեցող, գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսով հիվանդների, ալկոհոլիզմից տառապողների մոտ։
✅Թոքաբորբեր իմունոդիֆիցիտային վիճակներ ունեցող հիվանդների շրջանում (ՄԻԱՎ, բնածին կամ ձեռքբերովի իմունոդիֆիցիտներ,այդ թվում համակարգային հիվանդությունների պատճառով իմունոդեպրեսիվ բուժում ստացող հիվանդների շրջանում)։
🫁 Բժիշկը նշում է, որ ցանկացած թոքաբորբի կլինիկական պատկերը արտահայտվում է․
ա)տեղային թոքային նշաններ
բ)արտաթոքային դրսևորումներ
գ) թոքաբորբին բնորոշ լաբորատոր և ռենտգենաբանական փոփոխություններ
դ)բարդությունների կլինիկական դրսևորումներ։
Հիմնական գանգատներն են․
✅ տենդ,
✅ հևոց,
✅ ցավ կրծքավանդակում,
✅ ինտոքսիկացիա։
Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ձգձգվող թոքաբորբերը պետք չէ շփոթել անցկացվող թերապիայի նկատմամբ կայուն դեպքերի հետ։ Թոքաբորբի ձգձգվող ընթացքի ռիսկի գործոններն են․
✅55 + տարիք,
✅ քրոնիկ ալկոհոլիզմ,
✅ ուղեկցող հիվանդությունները,
✅ պնևմենիայի ծանր ընթացքը,
✅ մեծ վիրուլենտությամբ հարուցիչներով առաջացած թոքաբորբեր,
✅ծխել,
✅ բակտերիաների արյան մեջ հայտնվելը։
🩺 «Առաջին մեծ և ամենակարևոր խորհուրդը չընդունել անհիմն հակաբիոտիկներ,ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ»,-ասում է թերապևտը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook