Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Դաշտանային ֆունկցիայի խանգարումները

  Դաշտանային ֆունկցիայի նյարդաէնդոկրին կարգավորմանը մասնակցում է 5 օղակ`կեղև-հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ-արգանդ: Կարգավորմանը մասնակցում են նաև վահանագեղձը, մակերիկամները և լյարդը:

   Դաշտանային ֆունկցիայի խանգարումը որպես կանոն  պայմանավորված է կամ վերարտադրողական համակարգի կարգավորման խախտմամբ,կամ ծայրամասային էնդոկրին օրգանների,կամ էքստրահիպոթալմիկ կառույցների ախտահարմամբ:

Դաշտանային պարբերաշրջանի խանգարումներ պետք է գնահատել որպես ամբողջ օրգանիզմի հիվանդություն: Այդ  խանգարումները նպաստում են` կնոջ ինքնազգացողության վատացմանը, չբերության առաջացմանը, ինչպես նաև էնդոմետրիումի նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների ռիսկի կտրուկ մեծացմանը:

Ըստ դաշտանային ֆունկցիայի նյարդաէնդոկրին    կարգավորման ախտահարման մակարդակի` առանձնացվում են դաշտանային ֆունկցիայի խանգարման հետևյալ ձևերը.

1.կենտրոնական ծագման դաշտանային ֆունկցիայի խանգարում` կեղև-հիպոթալմիկ ձև
2.հիպոթալմուս-հիպոֆիզային
3.հիպոֆիզային
4.ձվարանային
5. արգանդային
6.վահանագեղձի և մակերիկամների հիվանդությունների հետևանքով առաջացած խանգարումները:

Դաշտանային ֆունկցիայի խանգարումները ըստ կլինիկական դրսևորման դասակարգվում են`

1 .Ամենոռեա-դաշտանի բացակայություն 6 և ավելի ամիս

2.Փուլային խանգարումներ ,որի ժամանակ դաշտանը փոխվում է հետևյալ կերպ.
ա)Արտազատվող արյան քանակի փոփոխություն,
  • Ավելացում`հիպերպոլիմենոռեա,կամ   մենոռագիա,
  • Քչացում՝ հիպոմենոռեա
բ)Դաշտանի տևողության խանգարում
  • Ձգձգված դաշտան`6-7 օրից ավելի-պոլիմեմոռեա
  • Դաշտանի կարճեցում`1-2 օր-օլիգոմենոռեա
գ)Դաշտանի ռիթմի խանգարում`
  • հաճախակի դաշտան` պարբերաշրջանը 21 օրից կարճ էրոյոմենոռեա
  • հազվադեպ դաշտան` պարբերաշրջանը 35 և ավելի օր-օպսոմենոռեա

3.  Արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություններ`ԱԴԱ, պայմանավորված հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարան-արգանդային համակարգի գործառական- ձևաբանական խանգարումների բնույթով:

4. Ցավոտ դաշտան`ալգոմենոռա:

Ապրեք  Առողջ…
պատրաստեց՝ Հարությունյան  Ա.
       

Leave a Reply

x Close

Like Us On Facebook