Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից

Ուշադրություն,

աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։

Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝

  • չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված),
  • կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
  • միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով,
  • չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր,
  • չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի,
  • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,
  • չաղտոտել շրջակայքը,
  • խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Տեսչական մարմինը հրավիրում է նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը՝

  • առողջարանային-վերականգնողական հաստատություններում,
  • ուսումնական հաստատություններում,
  • մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում,
  • տուն-ինտերնատներում,
  • հյուրանոցային տնտեսություններում,
  • արտադրական ձեռնարկություններում։

    ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ։Հիշեցում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook