Sunday, April 28, 2024
Նորություններ

ՊՈԱԿ-ում գրանցված են եղել աշխատակիցներ, որոնք փաստացի չեն աշխատել այնտեղ. Արսեն Թորոսյան

141978ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ, խախտումներ:

Մասնավորապես`

«Հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցման հասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ)

Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:

Նյութերը ուղարկվել են ոստիկանություն՝ հետագա ընթացք տալու համար։

Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում։

Հ․Գ․ Սա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը»,- գրել է Թորոսյանը։

Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/article/141978

Leave a Reply

x Close

Like Us On Facebook