Դիտումներ 831

Չնայած, որ ժամանակակից աշխարհում կան մարմնի նորմալ զանգվածը և համաչափությունը բնութագրող բազմաթիվ ստանդարտներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար մարմնի «իդեալական» զանգվածի հաշվարկը հեշտ խնդիր չէ: Իսկ դա այն պատճառով, որ այդ ցուցանիշը կախված է մի քանի գործոններից, ներառյալ մարդու հասակը, տարիքը, սեռը, մարմնակազմությունը, ոսկրային զանգվածի խտությունը և այլ գործոններ։

Այժմ, ողջ աշխարհում, մարմնի զանգվածի գնահատման հիմնական և առավել շատ կիրառվող ու պրակտիկ ցուցանիշը համարվում է Մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)։

BMI-ն որոշվում է հետևյալ բանաձևով՝.

BMI= կգ/մ² ՝
մարմնի զանգվածը (կգ) / բաժանել հասակի քառակուսուն (մ²):
Մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը բազմաթիվ երկրերի համար հետևյալն է՝

.

18,5-24.9 – նորմա

25-29.9- ավելորդ քաշ

30-34.9 – ճարպակալում

35-39.9 – խիստ ճարպակալում

40 և ավել – ծանր կամ պաթոլոգիական ճարպակալում

Ներստամոքսային բալոնավորում, ստամոքսի ծալքավորում, ստամոքսի երկայնակի մասնահատում, ստամոքսի շունտավորում և այլն… սրանք միջամտություններն են, որոնք մենք պատրաստ ենք իրականացնել ցուցումների առկայության դեպքում Ձեր մոտ ճարպակալման դեմ Ձեր պայքարը էլ ավելի արդյունավետ և հեշտ դարձնելու համար։

Մենք կօգնենք Ձեզ ավելի հստակ ինֆորմացիա ունենալ Ձեր ավելորդ քաշի մասին, ինչպես նաև ազատվել այդ խնդրից:
——————————-
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Հեռ. +37491917838