Monday, May 6, 2024
ՆորություններԺամանց

Կաննի կինոփառատոնը չի ընդունի Ռուսաստանի պատվիրակություններին

Կաննի միջազգային կինոփառատոնը, որը Ֆրանսիայում այս տարի անց է կացվելու մայիսի 17-28-ը, Ուկրաինայում տիրող իրադրության հետ կապված որոշում է կայացրել չընդունել Ռուսաստանից պաշտոնական ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է կինոփառատոնի մամուլի ծառայությունը:

«Փառատոնի կազմակերպչական հանձնաժողովը որոշել է, որ չի ընդունելու պաշտոնական պատվիրակությունների կամ ներկայացուցիչների, ովքեր կապված են ռուսական կառավարության հետ այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարի հարձակումները ուկրաինացի ժողովրդի համար ընդունելի պայմաններով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook