Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատների վնասակարությունից
Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:
Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝
♦ Գլխացավ, ցրվածություն
♦ Գիտակցության մթագնում
♦ Սրտխառնոց, փսխում, փորլուծություն
♦ Հաճախասրտություն
♦ Շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն
♦ Դյուրագրգռվածություն
♦ Աչքերի գրգռվածություն
♦ Մաշկի վնասվածք՝ խոցեր
♦ Մեզում/կղանքում արյան հետքեր:
Թունաքիմիկատը օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝
1) Շնչառական ուղիներով`
♦ վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),
♦ առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
2) Մաշկի միջոցով՝
♦ թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
♦ թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
♦ աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
3) Մարսողական համակարգի միջոցով՝
♦ թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
♦ թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,
♦ օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
♦ թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
♦ այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
