Tuesday, April 30, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ո՞ր բուժաշխատողները պետք է անցնեն թեստավորում

Ի՞նչ է բուժաշխատողների հավաստագրումը

Հավաստագրումը մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է։ Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով։

(https://www.arlis.am/documentview.aspx?docid=144765)


 

Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիրը

ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական հավաստագիր:


 

Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտը

Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտ) ՇՄԶ գործընթացի՝ բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով։ Յուրաքանչյուր հնգամյա փուլում, ավագ բուժաշխատողների համար սահմանված է 220 (դեղագետների համար՝ 160), իսկ միջին բուժաշխատողների համար՝ 140 (դեղագործների համար՝ 100) ՇՄԶ կրեդիտ:


 

Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների տեսակները

·Տեսական կրեդիտներ – շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին, համագումարներին և այլն մասնակցության և/կամ իրականացման համար

·Գործնական կրեդիտներ – շնորհվում են գործնական ակտիվություն պարունակող դասընթացներին, գիտագործնական միջոցառումներին (օր․՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար

·Ինքնակրթության/ ինքնազարգացման կրեդիտներ – շնորհվում են գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման, էլեկտրոնային ուսուցողական նյութերն ավարտելու, հեռավար դասընթացներին մասնակցության համար

 

Կրեդիտների ընդհանուր համագումարում (ավագ բուժաշխատող՝ 220, դեղագետ՝ 160, միջին բուժաշխատող՝ 140, գեղագործ՝ 100) պարտադիր է նվազագույնը 5 տեսական, 5 գործնական և 5 ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտի առկայությունը։


 

Ի՞նչ է էլեկտրոնային ուսուցողական նյութը (ԷՈՒՆ)

ԷՈՒՆ-ը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութեր են, որոնք համապատասխանում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին։
ԷՈՒՆ-ի շրջանակներում բուժաշխատողներին շնորհվում են ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտներ։
Ավագ բուժաշխատողն առավելագույնը 40 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը՝ 30 կրեդիտկարող է հավաքել ԷՈՒՆ-ի շրջանակներում:


 

Ո՞ր բուժաշխատողները պետք է անցնեն թեստավորում

Բուժաշխատողները, ովքեր չեն հավաքագրել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանվածնվազագույն քանակը, սակայն կուտակել են ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 70%-ը:
Բուժաշխատողները, ովքեր յուրաքանչյուր շրջափուլում չեն իրականացրել 3 տարվա մասնագիտական գործունեություն:
Այն բուժաշխատողները, ովքեր չեն հավաքագրել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակի 70%-ը (տես Ակնարկ III, IV, V), պետք է լրացնեն ՇՄԶ կրեդիտների չբավարարող քանակը և անցնեն թեստավորում:


 

Մասնագիտական և ոչ մասնագիտական կրեդիտներ

ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակում կրեդիտների ճնշող մեծամասնությունը բուժաշխատողը պետք է կուտակի իր համար մասնագիտական համարվող թեմաներից։

  • Ավագ բուժաշխատող՝ բժիշկ – նվազագույնը 200 կրեդիտ
  • Ավագ բուժաշխատող՝ դեղագետ – նվազագույնը 140 կրեդիտ,
  • Միջին բուժաշխատող՝ բուժքույր, բուժակ – նվազագույնը 125 կրեդիտ
  • Միջին բուժաշխատող՝ դեղագործ – նվազագույնը 85 կրեդիտ

Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողըառավելագույնը 15 կրեդիտ կարող է հավաքել մասնագիտական չհամարվող (բժշկականհարակից) թեմաներից՝ սեփական ընտրությամբ։
Հարակից ոլորտներից բուժաշխատողները կարող են հավաքել տեսական, գործնական ևինքնակրթության կրեդիտներ (տե՛ս Ակնարկ IV):
Ծրագիրը Ձեզ համար հարակից է, եթե Ձեր մասնագիտացումը ընդգրկված չէ թիրախային լսարանում կամ թիրախային լսարանը սահմանված է որպես` «ավագ բուժաշխատող» կամ «միջին բուժաշխատող»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook