Դիտումներ 775
Ինչ գանգատներ են ունենում մարդիկ գարնանը, ինչով են դրանք պայմանավորված և ինչ անել․ թերապևտի անդրադարձը

Գարնանը հաճախ են մարդիկ դիմում բժշկի զանազան գանգատներով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Թերապիայի կլինիկա բժիշկ-թերապևտ Աշխեն Գյոզալյանը նշում է, որ որպես բնության մի մասնիկ՝ մարդը ենթարկվում է բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, օրգանիզմում տեղի է ունենում նյարդա-հումորալ լուրջ տեղաշարժեր: Որոշ մարդկանց մոտ նոր կենսակերպի և կենսառիթմի հանդեպ ադապտացման փուլը սահուն է ընթանում, ոմանց մոտ՝ հանգեցնում սթրեսի:
Աշխեն Գյոզալյանի խոսքով՝ հայտնի է «գարնանային» ախտանիշ և դեպրեսիա, որը ֆիզիկապես առողջ մարդկանց մոտ դրսևորվում է նյարդահոգեկան փոփոխություններով:
Ախտանշաններն են՝

Հաճախակի կամ անընդհատ գլխացավերը

Քնքոտությունը

Թուլությունը

Տրամադրության կտրուկ փոփոխություններ

Մոտիվացիայի նվազում:
Որո՞նք են գարնանը հիվանդությունների պատճառները

Օրգանիզմում վիտամինների պակասը /ձմռան ընթացքում սննդով անբավարար վիտամինների ընդունումը, արևի պակասը հանգեցնում է հիպո կամ ավիտամինոզի

Ձմռանից հետո ցածր իմունիտետը

Փոփոխական եղանակը, մթնոլորտային ճնշումը, մագնիսական փոթորիկները,

Քիչ զբոսնելը:
Գարնան ամիսներին ջերմաստիճանի բարձրացումը և խոնավությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում ախտածին բակտերիաների, վիրուսների զարգացման համար, որոնք հեշտությամբ կարող են թափանցել մեր օրգանիզմ:
Ի՞նչ հիվանդություններ են մեզ սպառնում գարնանը

Վերին շնչուղիների սուր վարակներ

Բրոնխիտ

Թոքաբորբ

Աղիքային վարակներ
Գարնանը կլիմայական և մթնոլորտային տատանումներով պայմանավորված սրվում են նաև քրոնիկ հիվանդությունները
Ո՞ր քրոնիկ հիվանդություններն են սրվում գարնանը

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, որոնք առավել մեթեոզգայուն են

Մարսողական համակարգի հիվանդությունները, ինչը պայմանավորված է եղանակային և սննդային փոփոխություններով

Շնչառական համակարգի հիվանդություններ՝պայմանավորված վերին շնչուղիների սուր վարակով

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները՝ պայմանավորված եղանակային կտրուկ տատանումներով

Ալերգիաները՝ արևի, փոշու, ծաղկափոշու և սեզոնային այլ գործոններով պայմանավորված:
Ինչպե՞ս կանխարգելել այս հիվանդությունները

Բալանսավորված սննդակարգ, վիտամիններով հագեցած

Հետևել անձնական հիգիենային

Հաճախակի օդափոխել տարածքը, որտեղ գտնվում եք

Լիարժեք հանգիստ

Առավոտյան մարզվել

Ամեն օր զբոսնել

Քրոնիկ հիվանդություն ունեցողները պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն:

Մի մոռացեք դրական էմոցիաների մասին:

Բժիշկը շեշտում է, որ այս շրջանում օրգանիզմի կողմից յուրաքանչյուր ազդակի պետք է լուրջ վերաբերել և անմիջապես դիմել բժիշկի, հոգ տանել առողջության մասին, ժամանակին միջոցներ ձեռնարկել։
Վայելեք կյանքը նաև գարնանը ու հետևեք ձեր առողջությանը։