Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ գանգատներ են ունենում մարդիկ գարնանը, ինչով են դրանք պայմանավորված և ինչ անել․ թերապևտի անդրադարձը

Ինչ գանգատներ են ունենում մարդիկ գարնանը, ինչով են դրանք պայմանավորված և ինչ անել․ թերապևտի անդրադարձը
👉Գարնանը հաճախ են մարդիկ դիմում բժշկի զանազան գանգատներով։
👩‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Թերապիայի կլինիկա բժիշկ-թերապևտ Աշխեն Գյոզալյանը նշում է, որ որպես բնության մի մասնիկ՝ մարդը ենթարկվում է բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, օրգանիզմում տեղի է ունենում նյարդա-հումորալ լուրջ տեղաշարժեր: Որոշ մարդկանց մոտ նոր կենսակերպի և կենսառիթմի հանդեպ ադապտացման փուլը սահուն է ընթանում, ոմանց մոտ՝ հանգեցնում սթրեսի:
Աշխեն Գյոզալյանի խոսքով՝ հայտնի է «գարնանային» ախտանիշ և դեպրեսիա, որը ֆիզիկապես առողջ մարդկանց մոտ դրսևորվում է նյարդահոգեկան փոփոխություններով:
Ախտանշաններն են՝
✔️ Հաճախակի կամ անընդհատ գլխացավերը
✔️Քնքոտությունը
✔️ Թուլությունը
✔️Տրամադրության կտրուկ փոփոխություններ
✔️Մոտիվացիայի նվազում:
Որո՞նք են գարնանը հիվանդությունների պատճառները
✔️ Օրգանիզմում վիտամինների պակասը /ձմռան ընթացքում սննդով անբավարար վիտամինների ընդունումը, արևի պակասը հանգեցնում է հիպո կամ ավիտամինոզի
✔️Ձմռանից հետո ցածր իմունիտետը
✔️ Փոփոխական եղանակը, մթնոլորտային ճնշումը, մագնիսական փոթորիկները,
✔️Քիչ զբոսնելը:
Գարնան ամիսներին ջերմաստիճանի բարձրացումը և խոնավությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում ախտածին բակտերիաների, վիրուսների զարգացման համար, որոնք հեշտությամբ կարող են թափանցել մեր օրգանիզմ:
Ի՞նչ հիվանդություններ են մեզ սպառնում գարնանը
✔️Վերին շնչուղիների սուր վարակներ
✔️ Բրոնխիտ
✔️Թոքաբորբ
✔️Աղիքային վարակներ
Գարնանը կլիմայական և մթնոլորտային տատանումներով պայմանավորված սրվում են նաև քրոնիկ հիվանդությունները
Ո՞ր քրոնիկ հիվանդություններն են սրվում գարնանը
☑️Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, որոնք առավել մեթեոզգայուն են
☑️Մարսողական համակարգի հիվանդությունները, ինչը պայմանավորված է եղանակային և սննդային փոփոխություններով
☑️Շնչառական համակարգի հիվանդություններ՝պայմանավորված վերին շնչուղիների սուր վարակով
☑️Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները՝ պայմանավորված եղանակային կտրուկ տատանումներով
☑️Ալերգիաները՝ արևի, փոշու, ծաղկափոշու և սեզոնային այլ գործոններով պայմանավորված:
Ինչպե՞ս կանխարգելել այս հիվանդությունները
✔️Բալանսավորված սննդակարգ, վիտամիններով հագեցած
✔️ Հետևել անձնական հիգիենային
✔️Հաճախակի օդափոխել տարածքը, որտեղ գտնվում եք
✔️ Լիարժեք հանգիստ
✔️Առավոտյան մարզվել
✔️ Ամեն օր զբոսնել
✔️Քրոնիկ հիվանդություն ունեցողները պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն:
✔️Մի մոռացեք դրական էմոցիաների մասին:
✔️Բժիշկը շեշտում է, որ այս շրջանում օրգանիզմի կողմից յուրաքանչյուր ազդակի պետք է լուրջ վերաբերել և անմիջապես դիմել բժիշկի, հոգ տանել առողջության մասին, ժամանակին միջոցներ ձեռնարկել։
Վայելեք կյանքը նաև գարնանը ու հետևեք ձեր առողջությանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook