Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես նախապատրաստվել կոլոնոսկոպիային

Կոլոնոսկոպիան ուղիղ և հաստ աղիների էնդոսկոպիկ հետազոտությունն է։
ՀԻՇԵ՛Ք, որ հաստ աղիքի նախապատրաստումը անհրաժեշտ և կարևոր պայման է հետազոտության հաջող և որակյալ ընթացքի համար:
✅Հաստ աղիքի լավ նախապատրաստումը թույլ է տալիս իրականացնել վերջինիս ամբողջական և մանրակրկիտ հետազոտություն, և ստեղծում է հնարավորություն բացահայտել աղիքի անգամ ամենանուրբ փոփոխությունները:
❎Վատ նախապատրաստումը խիստ նվազեցնում է ախտորոշման արդյունավետության, մեծացնում է բարդությունների առաջացման ռիսկերը, զգալի երկարացնում հետազոտության տևողությունը և հաճախ իմաստազրկելով հետազոտությունը, նույնիսկ անհրաժեշտություն է առաջանում կրկնակի կոլոնոսկոպիայի:
Որպեսզի հաստ աղիքի նախապատրաստումը ճիշտ լինի և բարդություններ չառաջանան, անհրաժեշտ է հետևել հետևյալ պարզ խորհուրդներին 👇.
1️⃣ Նախապատրաստման 1-ին օր՝ առանց շլակերի սննդակարգ
2️⃣ Նախապատրաստման 2-րդ օր՝ առանց շլակերի սննդակարգ
3️⃣ Նախապատրաստման 3-րդ օր՝ հեղուկներ (արգանակ, կանաչ թեյ, չգազավորված ջուր) + բժշկի կողմից նշանակված դեղորայք, չօգտագործել պինդ սնունդ
4️⃣ Նախապատրաստման 4-րդ օր՝ միայն բժշկի կողմից նշանակված դեղորայք և չգազավորված ջուր (չի կարելի օգտագործել սնունդ):

1-ին և 2-րդ օրերին ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է օգտագործել.
✅ամբողջահատիկի ալյուրից պատրաստված սնունդ
✅միս և ապուրներ (ոչ ճարպոտ)
✅ձուկ (ոչ ճարպոտ տեսակներ)
✅կաթնամթերք (ցածր յուղայնության կաթնաշոռ, պանիր,առանց հավելումների բնական յոգուրտ, ոչ յուղոտ կաթ` 2 բաժակից ոչ ավել)
✅բանջարեղեն (կարտոֆիլ առանց կեղևի)
✅ըմպելիքներ (թեյ, թափանցիկ հյութեր, կիսելներ):
✅Քաղցրեղեն (մեղր, օշարակ):
ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ.
❎բոլոր հացահատիկ պարունակող մթերքները, սև հաց
❎հատապտուղներ, չորացված մրգեր և բանջարեղեն (չամիչ, կանաչեղենի բոլոր տեսակները),
❎կաղամբ պարունակող ուտեստներ
❎կաթնային ապուրներ, կրեմ-ապուրներ
❎բադի կամ սագի միս, ճարպոտ այլ մսեր, երշիկեղեն
❎պահածոներ
❎մարինացված սունկ
❎կաթնամթերք (բարձր յուղայնության կաթնաշոռ, յոգուրտ, որը պարունակում է մրգեր)
❎կծու համեմունքներ
❎ալկոհոլային և գազավորված խմիչքներ
❎հատիկավորներ, ոլոռ, ոսպ
——————————————————–
Ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել մեզ:
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Լևոն Նիկիտայի Գրիգորյան
Հեռ. +37491917838

https://youtube.com/shorts/N30otKKYP-U?feature=share

Leave a Reply

x Close

Like Us On Facebook