Thursday, October 9, 2025
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչ է ասում մարդու մասին աչքերի գույնը

Մարդու դիմագծերի և խառնվածքի միջև կապը հայտնի է  դե հնուց: Արժեքավոր տեղեկություններ կարելի է ստանալ՝ ուսումնասիրելով աչքի ծիածանաթաղանթը: Ներկայումս հաստատվել է, որ աչքերի գույնը կախված է  ակնածիածանի մեջ մելանին  գունանյութի պարունակությունից: Եթե այն բարձր քանակության է, արքերը սև են, եթե  չափավոր է՝ շականակագույն, իսկ եթե շատ չէ՝ աչքերը երկնագույն  են: Արքերի գույնը ժառանգական բնույթ ունի, իսկ փայլը՝ տարիքային: Օրինակ՝ նորածինների աչքերը սովորաբար երկնագույն են և տարիքի հետ, գունանյութային կառուցվածքների հասունանալուն համընթաց, ձեռ են բերում գենետիկորեն պայմանավորված գույնը:

Ամերիկյան հոգեբաններ 5 տարի շարունակ ուսումնասիրել են աչքերի գույնն ապահովող գործոնները: Ըստ նրանց հետազոտության պարզվում է, որ մուգ աչքեր ունեցողներն ավելի աշխույժ են, նախաձեռնող, քան բաց երանգի աչքեր ունեցողները:

Երկնագույն աչքերով մարդիկ համառ են ու զգացմունքային: Նրանց տրամադրությունը հաճախակի է փոփոխվում, նրանք կամակոր են, եսասեր և շուտ րեն ներում: Կապութաչյանները ռոմանտիկ են, գաղափարներով շուտ ոգևորվող և նույնքան արագ էլ հետաքրքրությունը կորցնող: Նրանցից շատերը հակված են ինքնագերագնահատման: Կապուտաչյաների յուրահատկություններից է ճշմարտասիրությունը:

Մոխրագույն աչքեր ունեցողներն ուղղամիտ են, խիզախ և տոկուն: Նրանք ձգտում են հասնել իրենց երազանքին՝ հաղթահարելով ամեն դժվարություն: Մոխրագույն աչքերով մարդիկ խանդոտ են ու նրանցից շատերը հաճախ կյանքում սիրում են միայն մեկ անգամ: Նրանց հետ դժվար է լեզու գտնել, ուժեղ կամքի տեր են, երբեմն էլ դաժան: Ցավոք, նման աչքերի տեր մարդկանց մոտ հաճախ պակասում է երևակայությունը:

Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ, որպես կանոն, մարդամոտ են, կենսախինդ, հիանալի հումորի զգացումով, կողմնորոշվող, բռնկվող, շուտ հանդարտվող, բայց անկայուն և հեշտ սիրահարվող:

Բաց շագանակագույն աչքեր ունեցողները համեստ են , երազկոտ, մենակություն սիրող: Նրանք ծանր են տանում վիրավորանքը: Շագանակագույն աչքեր ունեցողների մեջ շատ են աշխատասերները. կարելի է նրանց վրա հույս դնել:

Նյութը պատրաստեց՝  ԱռողջԲլոգ

Նյութի աղբյուրը՝  Հաղորդակցման հմտություններ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook