Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունSEO

Նորածնի լացի հիմնական պատճառները

Երբեմն  հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, փայփայել է, փորձել է հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն. երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է ՝ պատճառն ուրիշ բան է:

Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ, երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր  ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է, որ նրան անհանգստացնում է որևէ թեթև տկարություն: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:

Ցան և քոր շեքում /շքաբորբ/: Լացի նույնքան հավանական պատճառներից է: Եթե լացի պատճառը քորն է , պետք է երեխային հանել բարուրից, լողացնել և մերկ պառկեցնել փափուկ սրբիչի վրա:

Խիթեր/ծակծկոցներ/: Դրանք անվանում են մանկական կամ երեկոյան.սովորաբար առաջանում են օրվա նույն ժամին, ավելի հաճախ՝ երեկոյան: Այդ ժամանակ երեխան բարձր ու անմխիթար լալիս է 2-3 ժամ շարունակ: Ճիշտ է, դրանք վտանգավոր չեն, բայց պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, որ ծնողները խիթերը չշփոթեն ավելի լուրջ հիվանդության հետ:

Արտաքաին գրգռիչ: Լացի հավանական պատճառներից է. հնարավոր է՝ երեխան մրսում է: Սենյակի ամենաբարենպաստ ջերմաստիճանը 18-21 աստիճանն է: Պետք է խուսափել սենյակը չափից շատ տաքացնելուց: Եթե  փոքրիկի մեջքը թաց է, ուրեմն շոգում է. հարկավոր է հագցնել ավելի թեթև հագուստ, փոխել ծածկոցը: Եթե երեխն քրտնում է, սավանի տակ պետք է սրբիչ փռել: Վառ լույսը նույնպես կարող է անհանստացնել երեխային. հարկավոր է հետևել, որ փաթաթելիս լույսը կամ արևի շողերը երեխայի աչքերին չընկնեն:

Չսիրած զբոսանք: Երեխաներին դուր չեն գալիս հագցնելը, հանելը, լողացնելը, հարբուխի բուժումը, աչքի կաթիլներ կաթացնելը: Որքան էլ նրանք աղեկտուր լաց լինեն, հարկավոր է այդ ամենն արագ անել, իսկ հետո գրկել, փայփայել, որպեսզի հանգստանա:

Մոր վատ տրամադրությունը և խուճապը: Երեկոյան մայրը  սովորաբար հոգնում է, երբեմն նաև զայրանում երեխայի հոգնեցնող արարքներից: Դա ուղղակիորեն անդրադառնում է փոքրիկի վրա, նա ավելի է գրգռվում մոր խուճապահար տրամադրությունից: Մինչև մայրը փոխում է տակաշորը, անվերջ փորձում է նրան կերակրել, անհանգիստ ու հուզված քննարկում է լացի պատճառները, երեխան ավելի ու ավելի բարձրաձայն է լաց լինում: Եթե բացահայտ պատճառներ չկան, չի կարելի դրանք հորինել, հնարել:

Նյութի աղբյուրը՝ ԱռողջԲլոգ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook