Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչ խաղեր խաղալ 1+ տարիքի երեխաների հետ

Ինչ խաղեր խաղալ 1+ տարիքի երեխաների հետ: Շարունակաբար կտեղադրեմ խաղեր, բայց առաջին հերթին պիտի փորձեք ,թեկուզ խաղի վերածելով, խաղալ այնպիսի խաղեր, որոնք կզարգացնեն երեխայի ինքնասպասարկման հմտություններ:

🧐 Բալես, բե՛ր բանանը մաքրեմ-ի փոխարեն, կտրատեք, թող ինքնուրույն մաքրի
🧐 Բալես, բե՛ր կոճակդ կոճկեմ-ի փոխարեն, թողեք, թող ինքնուրույն փորձի կոճկել
🧐 Հիմա ճաշիկ կուտացնեմ-ի փոխարեն, թող փորձի ինքնուրույն ուտել, չի՞ ուտում ինքնուրույն, խրախուսանքի տարբերակներ մտածեք
🧐 Հիմա կհագցնեմ շորերդ-ի փոխարեն, թողեք, թող ինքնուրույն հագնի, սկզբում թարս կհագնի, տգեղ կլինի,,,,ոչինչ, ընթացքում կսովորի ամեն ինչ ճիշտ անել, իսկ եթե չզարգացնեք ինքնուրույնությունը, երբեք էլ չի սովորի
275274757_4960974157351230_1418671648746373887_n
🧐 Սովորեցրեք, որ ինքն իր համար հյութ քամի
🧐Սովորեցրեք, որ իր ուտելիքի ափսեն ինքը պիտի խոհանոցից բերի, դնի սեղանին և վերջում էլ տանի խոհանոց
🧐 սովրեցրեք տնից դուրս գալուց մաքրել կոշիկները, թող լավ չմաքրի, խնդիր չի, կարևորը սովորություն կդառնա
🧐Մի՛ ասեք անընդհատ բե՛ր քիթիկդ մաքրեմ, բերանդ մաքրեմ, տվեք անձեռոցիկը, թող ինքնուրույն անի,,, անհրաժեշտության դեպքում կարող եք միջամտել, բնականբար, բայց միշտ թողեք թող փորձի: Ու երբեք չասեք՝ քեզ մոտ լավ չի ստացվում, բե՛ր ես անում, պարզապես ասեք, որ հիմա էլ ձեր հերթն է:
🧐 Սովորեցրեք ինքնուրույն կախել իր լվացած հագուստը պարանից, թող այդ օրը ծուռ լինի ձեր կախած լվացքը, փոխարենը կնպաստեք երեխայի ինքնուրույնության մակարդակի բարձրացմանը:
🧐 Սովորեցրեք, հավաքել թափածը ու ոչ միայն իր թափածը, սովորեցրեք, որ եթե հատակին ընկած մի բան է տեսնում, պետք է վերցնի ու տանի գցի աղբամանի մեջ: Շատ մայրիկներ սովորեցնում են երեխային հավաքել իր թափածը, իր հետո, երբ երեխան մեծանում է, ինչ որ բան են խնդրում հավաքել, ասում է ՝ <<Ե՞ս եմ թափել, որ հավաքեմ>>,,,
275300471_4960974190684560_267252646196231902_n

Նյութը`  Անի Խուդոյանի էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook