Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ մեթոդ են կիրառում հոդերում ցավերի, անհարմարության, շարժումների սահմանափակության զգացողության դեպքում

Ամբողջ աշխարհում պահպանողական բուժումը հիմնականում բաժանվում է 2 ուղղության՝

📌 Դեղորայքային բուժում

📌 Ներհոդային ներարկումներ

Ներհոդային ներարկումների ժամանակ կիրառում ենք ՝ խոնդրոպրոտեկտորներ, արհեստակական սինովիալ հեղուկի ներարկումներ, ինչպես նաև թրոմբոցիտներով հարուստ զանգվածի ներարկում և ցողունային բջիջների կիրառում։

❗️Մեթոդն ընտրվում է՝ ըստ ցուցումների ու պացիենտի ցանկության։ Ներարկումները հնարավորություն են տալիս վերականգնել հոդի գործառույթը տարբեր հոդային պաթոլոգիաների դեպքում և առավելագույնս հետաձգել էնդրոթեզավորումը։

💢Հենց այդ պատճառով շատ կարևոր է հոդերում ցավերի, անհարմարության, շարժումների սահմանափակության զգացողության դեպքում անհապաղ դիմել բժշկի, քանի որ պահպանողական միջոցները հնարավոր է կիրառել միայն ոչ բարդացած դեպքերում։

✅Մեկնաբանում է օրթոպեդ-վնասվածքաբան ՝ Կարեն Շառյանը։

Հասցե՝ Ծարավ Աղբյուր 55ա
Հեռ. 033 625050

x Close

Like Us On Facebook