Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Որոնք են տարեցների համար ամենավտանգավոր սննդամթերքի տեսակները

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա առողջության պահպանման հարցում, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են շատ լուրջ ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքին ու հնարավորինս նախապատվությունը տալ օգտակարին՝ խուսափելով վնասակար մթերքից։ Ժամանակա առ ժամանակ որևէ ոչ շատ օգտակար մթերք ուտելը, իհարկե, լուրջ խնդիրների չի հանգեցնի, ուստի սիրելի մթերքից կտրականապես հրաժարվելու անհրաժեշտություն չկա, սակայն տարիքի հետ սննդակարգն այնուամենայնիվ հարկավոր է կրկին վերանայել։

Ինչպես գրում է med2.ru կայքը, տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, իսկ նյութափախանակությունը վատթարանում է, ինչն էլ թույլ չի տալիս մարդկանց սնվել նույն կերպ, ինչպես երիտասարդ տարիներին։ Նման դեպքերում կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ, ուստի սննդաբան Նատալյա Կրուգլովան խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել սննդամթերքի որոշակի տեսակները՝ փոխարինելով դրանք այլ մթերքով։

Առաջին հերթին մասնագետը հորդորում է տարեցներին առավելագույնս նվազեցնել աղի, շաքարի և շաքար պարունակող մթերքի գործածությունը, քանի որ դրանք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։ Բացի այդ, հարկավոր է խիստ սահմանափակել նաև տարատեսակ սոուսների, բարձր յուղայնությամբ կաթնամթերքի ու մսամթերքի, ինչպես նաև հագեցած ճարպերով հարուստ այլ մթերքի գործածությունը, քանի որ դրանք ևս ոչ պակաս վտանգավոր են։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook