Thursday, October 9, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հակասեպտիկ միջոցների հաճախակի գործածությունը

Հակասեպտիկ նյութերը ձեռքերն ախտահանելու շատ հարմար ու արդյունավետ միջոց են, որոնք հատկապես լայն տարածում գտան կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ի համավարակի ֆոնին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման միջոցների գործածությունը կարող է վտանգավոր լինել և առողջական խնդիրներ առաջացնել։

Առաջին հերթին հարկ է հիշել, որ հակասեպտիկների ակտիվ գործածությունը խանգարում է մարդու մաշկի միկրոֆլորան, որը հարուստ է ոչ միայն վնասակար, այլև շատ օգտակար միկրոօրգանիզմիներով։ Հակասեպտիկ միջոցները ոչնչացնում են ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար բակտերիաները, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։

Բացի այդ, հակասեպտիկ ազդեցությամբ օժտված միջոցները կարող են դառնալ նաև ալերգիկ ռեակցիաների զարգացման և անգամ մաշկային հյուսվածքների խորը ախտահարման պատճառ։

Սակայն նման միջոցների գործածության հետևանքով ի հայտ եկող գլխավոր խնդիրը դրանց նկատմամբ կայունության զարգացումն է։ Սա նշանակում է, որ վիրուսներն ու բակտերիաները հարմարվում են մշտական ախտահանման պայմաններին, ինչի հետևանքով կորցնում են զգայունությունն ու կայունություն են ձեռք բերում ախտահանող միջոցների բաղադրիչների նկատմամբ։ Ընդ որում՝ գիտնականներն ընդգծում են, որ սա զուտ մասնավոր խնդիր չէ, քանի որ դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել առհասարակ ամբողջ մարդկության համար։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook