Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բնական միջոց եղունգների փխրունությունից ազատվելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար

Գեղեցիկ, առողջ ու փայլուն եղունգներ ունենալու համար մարդիկ սովորաբար եղունգների լաքեր են օգտագործում, սակայն դրանք զուտ կոսմետիկ միջոց են, որոնք երկարատև գործածության դեպքում կարող են անգամ վնասակար լինել։ Եղունգներն ամրապնդելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել խնամքի բնական միջոցներ, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ և սնուցում են եղունգներն անհրաժեշտ նյութերով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը եղունգներին առողջ փայլ է հաղորդում և ազատում է տարատեսակ բծերից։ Պարզապես հարկավոր է խառնել կիտրոնի հյութը, քացախն ու գոլ ջուրը, այնուհետև եղունգներն ընկղմել ստացված լուծույթի մեջ։ Մեղմորեն մերսել եղունգները, որպեսզի լուծույթը ներծծվի, այնուհետև մի քանի րոպե սպասել և լվացվել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական մեկ անգամ։

Մանկական յուղեր

Ջրի հաճախակի գործածությունը չորացնում է եղունգներն ու դարձնում է դրանք ավելի փխրուն, սակայն այս խնդրից կարելի է ազատվել մանկական յուղերի միջոցով։ Պարզապես հարկավոր է ամեն օր քսել յուղը եղունգներին ու մի փոքր մերսել։ Այս պրոցեդուրան կօգնի ամրապնդել և խոնավացնել եղունգները, ինչպես նաև դրանց առողջ փայլ կհաղորդի։

Ձիթապտղի յուղ

Շատ արդյունավետ բնական միջոց է նաև ձիթայուղը։ պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ յուղն ավելացնել մի բաժակ գոլ ջրին, եղունգները 5-10 րոպեով ընկղմել այդ լուծույթի մեջ, այնուհետև մի քանի րոպե նրբորեն մերսել եղունգներն ու նրբամաշկը և լվացնել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն օր։

Վարդի ջուր

Այս հեղուկն ամեն օր եղունգներին քսելը կօգնի պաշտպանել դրանք և բնական վարդագույն երանգ կհաղորդի։ Տարատեսակ բծերի առկայության դեպքում կարելի է մշակել եղունգները վարդի ջրի և կիտրոնի հյութի խառնուրդով։ Առավել լավ արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական երեք անգամ։

Վազելին

Բնական խոնավությունը պահպանելու և եղունգներին առողջ փայլ հաղորդելու հիանալի միջոց է նաև վազելինը։ Պարզապես հարկավոր է ամեն անգամ լոգանքից հետո և քնելուց առաջ եղունգներին մի փոքր վազելին քսել ու մերսել։

Նյութի աղբյուրը՝ tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook