
12 ժամ անց արյան մեջ նորմավորվում է ածխածնի երկօքսիդի մակարդակը,

2 շաբաթ-3 ամիս անց սրտի կաթվածի ռիսկը սկսում է նվազել, թոքերի աշխատանքը բարելավվում է,

1-ից 9 ամիս անց հազը և հևոցը նվազում են,

1 տարի անց ծխողների համեմատ` իշեմիկ հիվանդության ռիսկը նվազում է երկու անգամ,

10 տարի անց թոքերի քաղցկեղից մահացության մակարդակը 2 անգամ ցածր է, քան ծխողների մոտ,

15 տարի անց սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը նվազում է` հավասարվելով չծխողների մոտ այդ հիվանդության ռիսկի մակարդակին: