Wednesday, May 8, 2024
ՆորություններԺամանց

Ավագ հինգշաբթի հավկիթներ ՉԵՆ ներկվում

վագ հինգշաբթի դեռ պահոց ընթացքի մեջ ենք լինում, դեռ Ս․ Հարության խորհրդին չենք հասել։ Այդ պատճառով այդ օրը հավկիթներ ՉԵՆ ներկվում, անգամ՝ ընտանիքի անդամների քանակով։

Ներկված հավկիթների կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը աշխարհի ու բոլոր մարդկանց համար։

Ավագ հինգշաբթի Մատուցվում է Ս․ Պատարագ՝ ի հիշատակ Վերնատանը Ս․ Հաղորդության խորհրդի հաստատման։ Կատարվում է Ոտնլվայի կարգ, ինչպես Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը։ Ապա կատարվում է յուղի օրհնություն՝ ի հիշատակ այրի կնոջ կողմից Քրիստոսի ոտքերն արցունքով լվանալու ու յուղով օծելու։ Օրհնված յուղը մարդիկ տանում են իրենց տուն, պահում մինչեւ Ս․ Հարության տոնն ու դրանով պատրաստում իրենց տոնական ուտեստները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook