Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

Կաթնագեղձի հետազոտման եղանակները


Ինքնաստուգում ԱՄՆ-ում  և  այլ  զարգացած երկրներում կանանց գերակշռող մասը կաթնագեղձի սիստեմատիկ   ինքնաստուգումը համարում են սովորական և կարևոր միջոցառում իրենց առողջության պահպանման խնդրում: Հետազոտությունը պետք  է կատարել ամիսը մեկ՝  դաշտանի  5-րդ օրը, երբ կաթնագեղձերը գտնվում են թուլացած վիճակում, իսկ դաշտանադադարի  ժամանակ ամեն ամիս  նույն  օրը:  Հետազոտությունը  բաղկացած  է  6 փուլերից՝
1.      Սպիտակեղենի հետազոտում, որոշում ենք  պտուկի  արտադրության առկայությունը, քիչ քանակի արտադրությունը  պտուկի  վրա կարող է աննկատ մնալ, սակայն կրծկալի վրա թողնում է հետքեր
2.      Կրծքագեղձի ընդհանուր  տեսքը: Պետք է մերկանալ մինչև  գոտկատեղ, կանգնել հայելու դիմաց՝  ձեռքերը ազատ կախված վիճակում: Ուշադիր նայել հայելու մեջ յուրաքանչյուր  գեղձի՝  ստուգելով  թև  չկա արդյոք գեղձի չափերի,  ձևի, սահմաննել փոփոխություն:  Յուրահատուկ  ուշադրություն  է  դարձվում   գեղձի  համաչափությանը:
3.      Մաշկի վիճակը, նրա առաձգականությունը, գույնի փոփոխումը, կարմրության առկայությունը՝  ամբողջ գեղձում  կա  սահմանափակ հատվածներում: Կարևոր է ստուգել նաև չկա  արդյոք մաշկի  պնդացում, ուռածություն, փոսություն, թմբկություն,ձգվածություն, խոցոտում, ցանավորում և կնճռոտում:
4.      Շոշափում կանգնած դիրքում: Աջ ձեռքով ստուգում են ձախ գեղձը, ձախով՝ աջը: Շոշափումը  կատարվում են անրակից մինչև կողի ստորի եզրը, կրծքոսկրից դեպի  անութային գիծ՝  ներառելով անութային շրջանը, որտեղ կարող է հայտնաբերվել  մեծացած ավշահանգույցներ:
5.       Շոշափում պառկած դիրքում:Սա ինքնաստուգման ամենակարևոր մասն է , որովհետև  միայն այս ձևով հնարավոր է լավ ստուգել հյուսվածքը: Գեղձը շոշափվում է 2 մեթոդով՝ քառակուսու՝ երբ կաթնագեղձը մտավոր բաժանում են քառակուսիների  վերին- դրսային,  վերին-ներսային, ստորին-դրսային,  ստորին- ներսային , ամեն քառակուսին շոշափվում   է  առանձին –առանձին  վերից  վար: 2 .Պարուրի՝  երբ պարուրաձև շարժումներով շոշափվում է գեղձ անոթային շրջանից դեպի պտուկ:
6.      Պտուկի հետազոտում:Որոշվում է, չկա արդյոք նրա ձևի, գույնի փոփոխություն. ներհրվածություն, խոցոտում, ճաք: Պարտադիր է նաև շոշափել պտուկը հարպտկային շրջանը:
      
      Ապրեք առողջ…
      Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան
 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook