Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

7 Կարևոր կանոն յուղոտ և խնդրահարույց մաշկի համար

Գոյություն ունեն մթերքներ, որոնք ցանկալի չէ, որ օգտագործեք, եթե ձեր մաշկը յուղոտ է:

Օրինակ, համեմունքներից դա պղպեղն է, մանանեխը, քացախը, մթերքներից` յուղոտ միսը, նրբերշիկը, ապխտած մթերքները, սերուցքային կարագը: Աղի, կծու և տապակած ուտելիքը գրգռում են ճարպագեղձերը: Ալյուրը, քաղցրը, շոկոլադը և սուրճը նույնպես նպաստում են դեմքի մաշկին յուղոտ ճարպի հայտնվելուն:

Փոխարենը՝ օգտագործեք բանջարեղեն, մրգեր, հնդկաձավարի շիլա, սև հաց, խաշած ձուկ, կաթնամթերք: Սննդակարգ մտցրեք նաև թարմ բանջարեղեն՝ կաղամբ, կանաչի, սոխ: Դրանք կանխարգելում են մաշկային ճարպի արտադրությունը: Օգտագործեք թարմ մրգեր, բացի բանանից և խաղողից՝ խնձոր, տանձ, սալոր:

600x580

Հիշեք, որ մաշկի հետ խնդիրները կարելի է, և պետք է լուծել սննդի միջոցով, սակայն ոչ միայն: Պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ բացառելու համար աղեստամոքսային համակարգի և մաշկային քրոնիկ հիվանդությունները: Հաճախ յուղոտ մաշկ ունենում են աղիքների, ստամոքսի և լյարդի խնդիրներ ունեցողները:

Յուղոտ մաշկը վիտամինների կարիք ունի: Իմունիտետի և տոնուսի բարձրացման համար պետք է վիտամին C, որը կա շատ մրգերում և բանջարեղենում՝ նարինջ, խնձոր, կաղամբ, սև հաղարջ, ծիրան, դեղձ, խուրմա, բուլղարական պղպեղ: Հաշվի առեք, որ ջերմային մշակման ժամանակ վիտամին C-ն քայքայվում է:

600x580

B (B2 6 B6) խմբի վիտամինները չեզոքացնում են տոքսինները, օգնում մաշկին լինել թարմ և մաքուր: Այս վիտամինները կան հավկիթի, տավարի մսի, լոբազգիների, գազարի, լոլիկի և չրերի մեջ:

Մաշկի սնուցումն ապահովում է վիտամին E-ն: Այն նաև նպաստում է վերքերի հարթեցմանը, լավացնում արյան մակարդելիությունը: Այն պարունակվում է բուսական յուղի, ցորենի, ձվի դեղնուցի, կաթի, ընկույզի, ավոկադոյի մեջ:

Պետք է հիշել, որ բոլորի համար գոյություն չունի ճիշտ նույն սննդակարգը: Միայն հետազոտություն անցնելուց և բժշկի խորհրդատվությունից հետո կարելի է կազմել ձեր համար ճիշտ սննդակարգ:

 

 

Աղբյուր` LADYNEWS.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook