Կան դեղեր, որոնց կիրառումն ամռանն արգելված է
Կան դեղեր, որոնց կիրառումն ամռանն արգելված է:
Բացարձակ արգելված դեղամիջոցներ չկան, բայց կան մոտեցումներ և դեղամիջոցներ, որոնց կիրառման ժամանակ պետք է պաշտպանել մաշկը արևից, իսկ որոշ դեպքերում բացարձակ խուսափել արևի տակ լինելուց:
1.
Ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, ցավազրկողներ: Հատկապես վտանգավոր է, երբ երկարատև և մեծ դոզաներով եք կիրառում այդ միջոցները:
2.
Հակաբիոտիկներ: տետրացիկլինը, դոքսիցիկլինը, էրիթրոմիցինը, գենտամիցինը, ազիտրոմիցինը և այլն:
3.
Միզամուղներ: հիմնականում կիրառվում են որպես հակագերճնշումային միջոցներ, սակայն մեր ժամանակներում ակտիվ կիրառվում են որպես նիհարեցնող միջոցներ:
4.
Սիրտ անոթային դեղամիջոցներ: Ամիոդարոն կարվեդիլոլ, լոզարտան, մինոկսիդիլ, սիմվաստատին: Դեղամիջոնցներ, որոնք պարունակում են քինին:
5.
Հորմոնալ միջոցներ, հատկապես հակաբեղմնավորիչներ:
6.
Հոգեբուժության մեջ կիրառվող դեղամիջոցներ:
7.
Տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ, հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ:
8.
Հակահիստամինայիններ: Ցետիրիզին, էբաստին, դիֆենիլհիդրամինի հիդրոքլորիդ և այլն:
9.
Կորյակների բուժման համար դեղամիջոցներ: Իզոտրետինորններ պարունակող դեղամիջոցներ, բենզոիլ պերօքսիդ, ադապալեն :
10.
Հակասնկային դեղամիջոցներ: Տերբինաֆին պարունակող տեղային քսուքներ:
11.
Քիմիաթերապիայի դեղամիջոցներից շատերը նույնպես բարձրացնում են մաշկի զգայունությունը արևի ճառագայթների նկատմամբ:
12.
Մաշկի ապարատային բուժումներ՝ լազեր, պիլինգներ և այլն:
13.
Լազերային և ֆոտոմազահեռացում:
Ինչ անել, եթե բժիշկը ամեն դեպքում նշանակել է վերը թվարկվածներից որևէ մեկը՝
1. Կրկին քննարկել բժշկի հետ նշանակման ֆոտոգերզգայունություն առաջացնելու հատկությունը,
2. Կիրառել արևապաշտպաններ,
3. Եթե առաջացել է մաշկի վնասում, վստահ եմ դուք արդեն գիտեք, թե ում է պետք դիմել:
Եղեք առողջ և արևապաշտպանված
Նյութը տրամադրեց բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը

