Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 ախտանշան, որոնք հուշում են ալկոհոլի չարաշահման մասին

Ալկոհոլային ըմպելիքները սովորաբար մտազուգորդվում են տոնական օրերի, հավաքույթների կամ հանգստյան օրերի հետ: Մարդիկ կարող են մի բաժակի գինի խմել ընթրիքից հետո, գարեջուր ըմպել աշխատանքից հետո կամ շամպայն խմել հանգստյան օրերին՝ վստահ լինելով, որ ալկոհոլն օգտագործում են բացառապես չափավոր: Սակայն միևնույն ժամանակ շատերը չեն գիտակցում, որ իրականում չափազանց շատ ալկոհոլ են օգտագործում և այն արդեն իրենց ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում, ինչն արդեն կարող է վտանգավոր լինել:

Գերմանական Freundin պարբերականը ներկայացրել է մի քանի վառ ախտանշան, որոնք հուշում են ոգելից խմիչքների չարաշահման մասին:

Հանգստյան օրերն առանց ալկոհոլի հնարավոր չէ պատկերացնել

 Եթե մարդը չի կարողանում պատկերացնել հանգստյան օրերն առանց ոգելից խմիչքների, ապա հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել մասնագետին, քանի որ նման սովորությունը կարող է հուշել լուրջ կախվածության մասին: Ընդ որում՝ սա ենթադրում է նաև հանգստյան օրերին ընթրիքից հետո պարտադիր մի գավաթ գինի խմելու սովորությունը, առանց որի օրը կատարյալ չի համարվի:

Ալկոհոլն անհրաժեշտ է ինքնազգացողությունը բարելավելու համար

Որոշ դեպքերում մարդիկ ալկոհոլ են օգտագործում ինքնազգացողության բարելավման և ինքնավստահության բարձրացման համար, ինչը ևս հուշում է կախվածության մասին: Եթե ալկոհոլը հարկավոր է միայն ինքնազգացողության կարգավորման ու ամենօրյա գործերով զբաղվելու համար, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին:

Ալկոհոլն օգտագործվում է որպես հակադեպրեսանտ

Ալկոհոլի չարաշահման մասին հուշող մյուս ախտանշանը կարող է լինել այն որպես հակադեպրեսանտ կիրառելը: Եթե մարդն այն կիրառում է զուտ բացասական հույզերը «բուժելու» համար, ապա հարկավոր է դիմել բժշկին: Հոգեբանների կարծիքով՝ նման դեպքերում ալկոհոլի օգնությանն են սովորաբար դիմում այն մարդիկ, որոնք ձգտում են խուսափել խնդրից, այլ ոչ թե բուժել այն:

Մարդը կարող է նորմայից շատ խմել

Երբեմն նորմայից շատ խմելու կարողությունը հուշում է, որ օրգանիզմն արդեն սովորել է ալկոհոլի որոշակի չափաբաժնին: Նման ընտելացումը կարող է հուշել հնարավոր կախվածության մասին, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել լյարդի համար:

Փոփոխում է գլխուղեղի ակտիվությունը

Ալկոհոլի գործածությունը կարող է փոխել գլխուղեղի աշխատանքը, հատկապես՝ նորմայից շատ ու արագ խմելու դեպքում: Հետազոտությունները ցույց են տվել լուրջ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն գլխուղեղում, այլև ամբողջ մարմնում, քանի որ մեկ ժամվա ընթացքում լյարդը կարող է վերամշակել ալկոհոլի միայն որոշակի մասը: Սա է պատճառը, որ կենտրոնանալու անկարողությունը կամ դժվարացումը կարող է հուշել ալկոհոլի չարաշահման մասին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook