Friday, October 10, 2025
Նորություններ

Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները

83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Թինա Թյորները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Թյորները մահացել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխից ոչ հեռու գտնվող իր տանը։

Թինա Թյորները իր կարիերան սկսել է 1950-ականներին, երբ լայն տարածում էր ստանում ռոքնռոլ ժանրը։

Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի, որոնցից 6-ը՝ 1980-ականներին։ 2021 թվականին նա ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook