Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Այս բուսամիջոցները կարելի է օգտագործել փորափքանքի դեպքում

meteorizmԱզատաքեղ-1/2 թեյի գդալ պտուղները փոշիացնել, վրան լցնել 2 բաժակ ջուր, թրմել 8 ժամ: Խմել օրվա ընթացքում:

Դաղձ- 5 գ. փոշիացրած տերևները 2 րոպե եփել 0.5 լ. ջրում: Օգտագործել օրվա ընթացքում:

Եզան լեզու- 1 ճաշի գդալ փոշիացրած  տերևների վրա  լցնել 1 բաժակ եռացրած տաք ջուր: Թրմել 10 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում:

Ծոթրին-5 գ. բուսահումքը փոշիացնել, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել և խմել սառը վիճակում:

800px-Cząber_górski_Satureja_montana_flower

Կորթին,  ծոթրին, ծիթրոն, ծիտրոն, ծիթորի-Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում։ Պարունակում է եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդյունաբերության մեջ)։ Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես ցավամոքիչ, նաև փորկապության դեմ։

 

Կաթնուկ բժշկական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր: 8 ժամ թողնել սառը տեղում: Խմել օրական մի քանի անգամ` կում-կում: 1 օրվա չափաբաժինն է:

Կատվախոտ- խմել արմատների թուրմը կամ եփուկը:

Մարեմխոտ-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook