ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԸ (հաստ և ուղիղ աղիների) լուռ ընթացող հիվանդություն է
ԿՈԼՈՌԵԿՏԱԼ ՔԱՂՑԿԵՂԸ (հաստ և ուղիղ աղիների) լուռ ընթացող հիվանդություն է։
Այն վաղ շրջանում կարող է ընթանալ առանց ախտանշանների:
Կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին կարող են խոսել հետևյալ ախտանշանները՝
Կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն։
Աղիների սովորական գործունեության խանգարումներ՝ փորլուծություն, փորկապություն կամ ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն։
Կղանքային մասսաների բարակում՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք:
Ընդհանուր ստամոքսաղիքային բնույթի խանգարումներ՝ փքվածություն, լցվածություն, կծկանքային երևույթներ, ցավեր, սրտխառնոց։
Որովայնում ցավոտ գազերի առկայություն։
Մարմնի քաշի անկում առանց հստակ բացատրելի պատճառի։
Մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում։
Եթե Ձեր մոտ նման ախտանշանները առկա են, այցելեք Ձեր բժշկին կամ դիմեք մեզ: Չնայած այս ախտանիշները չեն վկայում, որ պարտադիր առկա է կոլոռեկտալ քաղցկեղ, բայց այս գանգատների շարունակական բնույթը նորմալ չէ և պահանջում է հնարավորինս արագ խորհրդատվություն և հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում:
Հիշեք, #կոլոռեկտալ_քաղցկեղը հնարավոր է կանխարգելել և բուժել ժամանակին և ճիշտ իրականացված քայլերի միջոցով:
Առողջ եղեք:
—————————————–
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյան
Հեռ. +374 91917838