Wednesday, October 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS)

ԿԱՐԵԼԻ Է

🔹 երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին,

🔹 ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ձեր ննջասենյակում, բայց` իր մահճակալում,

🔹 երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական:

ՉԻ ԿԱՐԵԼԻ

❗️ երեխային քնեցնել փորի վրա,

❗️ քնեցնել փափուկ ներքնակի վրա,

❗️ այլ մարդկանց հետ նույն մահճակալում քնեցնել,

❗️ սենյակում շատ տաք ջերմաստիճան լինի,

❗️ տանը քնեցնելիս ծածկել երեխայի գլուխը. ցանկալի է, որ նա քնի քնապարկում,

❗️ մահճակալի մեջ այլ իրեր (արջուկներ, բարձեր, փափուկ առարկաներ) դնել և անկողինը թողնել առանց հարդարելու,

❗️ ծխել երեխայի մոտ:

x Close

Like Us On Facebook