Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կոկորդի քաղցկեղ

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կաթվածի կենտրոն լոգոպեդ Մերի Շաբոյանն անդրադարձել է կոկորդի քաղցկեղի թեմային՝ մանրամասնելով, թե երբ է պետք անհանգստանալ և երբ դիմել բժշկական օգնության։

📊 Ամեն տարի մեծանում է կոկորդի քաղցկեղ ունեցող մարդկանց թիվը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է շրջակա միջավայրի էկոլոգիական, քիմիական և ճառագայթային տարբեր բացասական գործոններով:
Չնայած հաջող ախտորոշմանը՝ հիվանդների մեծամասնությունը բուժումը սկսում է հիվանդության երկրորդ կամ երրորդ փուլում:
💉 Նման ախտաբանության դեպքում երբեմն մարդու կյանքը փրկելու համար կիրառվում են մի շարք վիրահատական միջամտություններ, որոնք բարդացնում, երբեմն էլ արգելակում են ձայնառաջացման գործընթացը:
✔️Մասնագետի խոսքով՝ կոկորդի հեռացումից հետո հիվանդները կորցնում են լիարժեք կյանք վարելու ընդունակությունը և դադարում են իրենց զգալ հասարակության ակտիվ և լիիրավ անդամներ:
Հիվանդների մի մասը, գիտակցելով սեփական անլիարժեքությունը՝ պայմանավորված ձայնի խանգարմամբ կամ բացակայությամբ, աշխատում են ամեն միջոց օգտագործել և հաղթահարել իրենց խնդիրը, մյուսներն էլ իրենց աղավաղված ձայնի հանդեպ մնում են անտարբեր:
📌Կոկորդի հեռացումից հետո հիվանդները դժվարությամբ են համակերպվում ձայնի կորստին, որն էլ տարբեր հոգեբանական խնդիրներ է առաջացնում։
Երբ պետք է անհանգստանալ

✅ ձայնը խրպոտ է,
✅ կոկորդում ջերմության զգացողություն,
✅ կոկորդում օտար մարմնի զգացողություն,
✅ դժվարություն շնչառության ժամանակ,
✅ ականջում ցավի զգացողություն,
✅ կլման դժվարություններ
Որոնք են ռիսկի գործոնները.
✅ տարիք (50-70տարեկան),
✅ սեռ (հիմնականում տղամարդիկ, ինչպես նաև ծխող կանայք),
✅ ծխախոտ,
✅ ծխախոտ և ալկոհոլ,
✅ մասնագիտություն (ձայնախոսքային,քիմիական հաստատություններ),
✅ քիմիական նյութեր,
✅ ձայնի գեր ծանրաբեռնվածություն,
✅ ժառանգականություն

📌 Կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգնման ուղղությունները

✅ ձայնային պրոթեզների կիրառում,
✅ էսթետիկ-վիրաբուժական միջամտություն,
✅ կերակրափողային ձայնի ուսուցում
Երբ պետք է կոկորդը հեռացված անձը դիմի լոգոպեդի.
✅ վիրահատական միջամտությունից 10-14 օր առաջ, որպեսզի հիվանդին նախապատրաստել սպասվող փորձություններին և մեղմացնել առաջին հետվիրահատական օրերի սթրեսային վիճակը, ինչպես նաև տրամադրել առաջիկա դժվարությունների մասին տեղեկություններ,
✅ կոկորդի հեռացումից 14 օր անց (կերակրափողային զոնդի հեռացումից հետո):

✔️ Կոկորդի ամբողջական հեռացումով հիվանդների մեծամասնությունը կարող է ձայնով հաղորդակցվել:
📎Այցելուների շրջանում բավարար արդյունքներ կարող ենք համարել այն, երբ հիվանդը կարողանա հեռախոսով խոսել, կենցաղում հաղորդակցվել ձայնեղ խոսքով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook