Հղիության 7-րդ ամսում գտնվող սուսերամարտիկը մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին և հաղթել մրցակցին
Եգիպտացի սուսերամարտիկ Նադա Հաֆեզը Փարիզի օլիմպիական խաղերին ժամանել է հղիության 7-րդ ամսում:
Համաշխարհային դասակարգման յոթերորդ համար Էլիզաբեթ Տարտակովսկու հետ մենամարտում Նադան հաղթել է 15:13 հաշվով:
1/8-ում, սակայն, նրան չի հաջողվել շարունակել հաղթական շարանը, եգիպտացին պարտվել է կորեացի Չունգ Հա Յունին:
«Մենք իրականում երեք հոգով էինք հարթակում: Ես, իմ մրցակիցը և իմ դեռ չծնված երեխան: Ես ու երեխաս շատ դժվարություններ ունեինք թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ: Բախտս բերել է, որ անվերապահորեն ունեմ ամուսնուս և ընտանիքիս աջակցությունը»,- ավելի ուշ գրել է մարզիկը սոցցանցի իր էջում: