Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի զարգացումն ըստ ամիսների

  Առաջին  ամսում  երեխայի  շարժումները  դեռևս  ակամա  ինքնաբերական  են,  քանի որ ռեֆլեքսային են: Եթե  փոքրիկին  պառկեցնում  են  փորիկի  վրա,  սկզբում  նա կողքի է թեքում գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները ձգում դեպի փորիկը: Մեջքի վրա պառկած լինելու ժամանակ գլուխը թեքում է , նույն կողմն  է  ձգում վերջույթները, իսկ մյուս կողմից ծալում դրանք: Այս շրջանում երեխան ընկալում է հակադիր և պարզունակ պատկերները, օրինակ՝ սպիտակ թղթի վրա քաշած սև գիծը, սակայն շատ են սիրում դիտել վառ ու հստակ նկարներ:Նկարներն ու խաղալիքերը պետք է մահճակալի վրա կախել այնպես, որ երեխան առանց լարվելու կարողանա լավ տեսնել:Փոքրիկի ուշադրությունն ինչ-որ բանի վրա սևեռելու համար պետք է նրան գրկել ուղղահայաց կամ մի քիչ թեքած դիրքով:
Փոքրիկն առաջին ամսում արդեն կարող է
– Փորիկի վրա պառկած գլուխը բարձրացնել կարճ ժամանակով
– Աչքերով հետևել շարժվող առարկաներին, որոնք գտնվում են նրա դեմքից 15-25 սմ հեռավորության վրա:
-Կուրծք ուտելիս հայացքը կենտրոնացնել մոր դեմքի վրա:
-Արձագանքել մեծերի ձայներին:

Երկրորդ ամիս

Այս շրջանում երեխան կարող է ՝
-ժպտալ
– աղու-աղու անել
-փորիկի վրա պառկած՝ գլուխը բարձրացնել մոտավորապես 45 աստիճան
-բռնել և ափի մեջ պահել չխկչխկան խաղալիքը, մի քանի վայրկյան պահել
-հետևել դեմքից վերև պահած շարժվող առարկային:

 Երրորդ ամիս

Փոքրիկի պարանոցի մկաններն ամրացել են, բավականին լավ վերահսկում է գլխի շարժումները: Նա թեքում է գլուխը, հետևում շարժվող առարկային, որը 20 սանտիմետրից հեռու չպետք է գտնվի:
Փոքրիկը կարող է ՝
-մորը տեսնելուն պես ժպտալ
-պահել գլուխը
-խաղալ թաթիկներով
-փոքր խաղալիքները մի քանի վայրկյան պահել ձեռքով:

Չորրորդ ամիս

Փոքրիկն սկսում է քիչ քնել, իսկ արթուն ժամանակ ուզում է հաղորդակցվել: Նա ավելի լավ և արագ է զարգանում, եթե հաղորդակցվելու նրա առաջին փորձերն ուշադրության են արժանանում, մեծերը դրա համար պետք է ժամանակ գտնեն: Հարկավոր է նրան տարբեր առարկաներ ցույց տալ նշելով անունները:

Փոքրիկը կարող է.
-փորիկի վրա պառկած՝ գլուխը բարձացնել և երկար պահել,
-փորիկի վրա պառկած՝ հենվել թաթիկների վրա, մարմինը մի քիչ բարձրացնելով
-հրճվանքի ճիչեր աևձակել
-կողքի թեքվել
-առարկաներ բռնել

Հինգերորդ ամիս

Երեխան կարող է.
-Հորիզոնական դիրքում ամուր պահել գլուխը
-նստած դիրքում գլուխը պահել մարմնի առանցքի վրա
-փոքր առարկաներ տեսնել
-հրճվալից ճչալ
Արտասանել ձայնավոր ու բաղաձայն հնչյունների պարզագույն համադրություններ

Վեցերորդ և յոթերորդ ամիսներ

-Ծիծաղել, ուրախանալ, ճչալ
բռնել առարկաները և մի ձեռքից մյուսը տանել
հայացքը շրջել և թեքվել այն կողմը, որտեղ նրան ինչ-որ բան է  հետքրքրում
խաղալ թաթիկներով և տոտիկներով
մոր օգնությամբ ամուր հենվել ոտքերի վրա
առանց հենվելու նստել
նայել ընկնող առարկաններին
ձեռքերով ուտել
սողալ

Ութերորդ  ամիս

Ութ ամսական փոքրիկը սկսում է տարբերել իր հետ հաղորդակցվող մարդկանց: Մարդամոտ ու սիրալիր փոքրիկը, անծանոթ մարդ տեսնելով, հանկարծ կարող է մռայլվել, դառնալ  վախվորած:
Փոքրիկը կարող է
-կանգնել , երբ նրան կանգնեցնում են պինդ մակերևույթի վրա
-պառկած տեղից ինքնուրույն նստել
Ձեռքով բռնել փոքր առարկաներ օրինակ ՝չամիչ
թեքվել ծանոթ ձայնի կողմը
շարժվել հեռու դրված խաղալիքների մոտ

 Իններորդ ամիս

Ինն ամսականա փոքրիկն արտահայտում է ամենաբազմազան հույզեր՝ հիացմունք, վախ, զայրույթ, ձանձրույթ:Փոքրիկն ունի հասկանալու կարիք, այլապես շփոթվում է, դառնում  անօգնական:Այս տարիքում երեխան ձգտում է ինքնուրույնության:
Երեխան կարող է
-Ամբողջ մարմնով ձգվել. ոտքի ելնել
փոքր առարկաներ բարձրացնել
հաճույքով խաղալ թաթիկներով

 Տասներորդ  ամիս

Տասն ամսական փոքրիկը ոչ միայն հաճույքով խաղում է, այլև վարակիչ ծիծաղով հռհռում է սեփական արարքների վրա: Այս շրջանը երեխայի կենտրոնացման շրջանն է, քանի որ երեխան ի վիճակի է ուշադրությունը միաժամանակ կենտրոնացնել մի քանի առարկաների կամ երևույթների վրա:

 Տասնմեկերորդ , տասներկուերորդ  ամիս


Փոքրիկը դարձել է հասարակության համեմատաբար ինքնուրույն անդամ:
Փոքրիկը կարող է
-ցույց տալ ինչ է ուզում՝ առանց գոռալու
-ինքնուրույն կանգնել
առանց կողմանկի օգնության մի քիչ քայլել սենյալում
-ճանաչել ծնողներին և հասկանալով ասել մամա,  պապա,
գնդակը գլորել դեպի մայրը և այլն:

Նյութի աղբյուրը՝ ԱռողջԲլոգ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook