Հորմոնալ կոնտրացեպտիվ օրալ դեղահաբեր
Եթե Դուք ունեք
դաշտանային ցիկլի խանգարումներ
Եթե Դուք պաշտպանվում եք
անցանկալի հղիություններից
Եթե Դուք ունեք
դեմքի ակնե և մարմնի մաշկի ճարպային գեղձերի գերֆունկցիայով պայմանավորված ցանավորումներ
ապա մեծ հնարավորություն կա,որ Դուք ստանում եք հորմոնալ կոնտրացեպտիվ դեղահաբեր( 21 օր անդադար,7 օր ընդմիջումով)։
Այս դեղահաբերը, որոնք կոչվում են հորմոնալ կոնտրացեպտիվ (հակաբեղմնավորիչ) պրեպարատներ (КОК)
ունեն բազմաթիվ ցուցումներ և հակացուցումներ։
Մի մոռացեք,որ այս դեղորայքի խումբը իրավունք չունեն նշանակել այն մասնագետները, ովքեր չունեն բարձրագույն բժշկական կրթություն (մասնավորապես ,մեծ հավանականությամբ Ձեզ կարող են նշանակած լինել գեղեցկության սրահների ինքնակոչ մաշկաբանները,տեղյակ լինելով այս վերոնշյալ դեղերի `մաշկի վրա բարերար ազդեցությանը` ակնեների և մազակալության դեմ)։
ԲԱՅՑ
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՈՉ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՅԱՆ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՉՍՏՈՒԳՎԱԾ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԳԵՀՈՒԶԱԿԱՆ ՍՖԵՐԱՅԻ ,ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ,ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Կարող է առաջացնել ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ Դեղերի կողմնակի հետևանքներով պայմանավորված
սեռական ցանկության (Լիբիդոյի) նվազում
բիպոլյար դեպրեսիաների, ռեակտիվ դեպրեսիվ նևրոզների ,շիզոֆրենիայի և այլ հոգեկան շեղումների սրացում, ակտիվացում,
հիվանդության զարգացման նպաստում
Արյան խտության բարձրացմամբ պայմանավորված սիրտ֊անոթային համակարգի հիվանդությունների խորացում ` դեկոմպենսացիայով( ինսուլտ,ինֆարկտ, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիկ բարդություն, ինքնաիմուն հիվանդություններով պայմանավորված (համակարգային կարմիր գայլախտ,հանգույցավոր պերիարտերիտ ,հակաֆոսֆոլիպիդային
Համախտանիշ և այլն) արյունատար անոթների թրոմբոէմբոլիկ բարդությունների զարգացում
35 տարեկան և ավելի բարձր տարիքի կանաց շրջանում,ովքեր ծխախոտի ակտիվ ծխողներ են , վերոնշյալ բարդությունների հետ համակցված օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկի առաջացում
Հենաշարժիչ (ոսկրահոդային) համակարգի մի շարք հիվանդությունների
օստեոխոնդրոզներ,ողնաշարի պրոտրուզիաներ,ողնաշարի դիսկերի գրիժաներ
այս հիվանդությունների պատճառով առաջացած ողնաշարի նյարդերի բորբոքումներ,կոմպրեսիոն նևրալգիաներ
ոսկրահոդային ինքնաիմուն հիվանդությունների (Բեխչետ, Բեխտերև,անկիլիզացնող օստեոարթրիտներ ,ռևմատոիդ արթրիտներ…,)
օստեոպենիաներ,օստեոպորոզներ
Ցանկը կարելի է շարունակել։
Սիրելի կանայք և աղջիկներ,
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ
Դեղերի նշանակումը համապատասխան ցուցումների դեպքում յուրաքանչյուր
Կլինիցիստ, խելացի բժիշկ անպայման անց է կացնում երկար անամնեստիկ տվյալների հավաքագրում, ռիսկերի գնահատում, օգտակարության և վնասի համեմատական է անցկացվում ,նշանակվում է բազմաթիվ լաբորատոր֊գործիքային քննություններ
Եվ ,վերջապես, որոշվում է կոնկրետ
Հորմոնալ կոնտրացեպտիվ Դեղամիջոցի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ` հաշվի առնելով
Վերոնշյալ
բոլոր հիվանդությունների
բարդությունների
օգտակարության
բուժական էֆեկտի
Կշռադատությունը Օգուտ / Վնաս
ցուցանիշների հիման վրա։
Եվ վերջապես, վստահաբար կարող եմ խորհուրդ տալ այցելել մեր Tempus MED Gynaecology Urology կենտրոնի բժիշկներին
և կլինիկական ուղեցույցների, ապացուցահեն
Բժշկության ուղորդությամբ ստանալ
Պատշաճ և Բարեխիղճ Բուժում։
Սիրով` Tempus MED Gynaecology Urology
Նախապես գրանցվել
+37410547780
+37493706666
WHATSAPP Business +37493706666
Ամիրյան 3֊20
Amiryan 3-20
կենտրոնի հիմնադիր մանկաբարձ֊գինեկոլոգ
ԺԱՆՆԱ ԲԱԼԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ