Sunday, April 28, 2024
Նորություններ

Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է մասնակցելու միասնական աղոթքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին (երևանյան ժամանակով`15:00-ին):

«Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղելու դեպ երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,- գրել է սրբազան քահանայապետը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ մի շարք երկրներում աղոթատեղիներն ու երկրպագության վայրերը նույնպես փակվում են՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook