Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ճողվածքների հետևանքով առաջացած բարդություններ

Եթե արտափքումներ եք նկատել աճուկային, պորտի շրջանում կամ մարմնի այլ հատվածներում, հետաձգել պետք չէ: Բարդություններից խուսափելու համար անհապաղ պետք է դիմել բժշկի: Գուցե ճողվածք ունեք:

🎯 Ճողվածքի հայտնաբերումից հետո, եթե չկա օղակում, ցանկալի է հնարավորինս շուտ նախատեսել պլանային վիրահատություն։ Գուցե բարդություններ չառաջանան և մարդը ճողվածքով ապրի մի քանի տարի, բայց նույնքան հավանական է նաև, որ կարող է առաջանալ օղակում, որը կմեծացնի վիրահատության ծավալը, մի քանի անգամ կբարդացնի բուժման ընթացքը և կմեծացնի ճողվածքի կրկնության հավանականությունը:

Օղակման հետևանքով ներքին օրգանները, կամ դրանց հատվածները, որոնք արտանկում են ճողվածքապարկ, ենթարկվում են սեղմման, ինչի արդյունքում խանգարվում է դրանցում արյան շրջանառությունը: Եթե արյան շրջանառության խանգարումը հասնում է կրիտիկական մակարդակի առաջանում էօղակված օրգանի մեռուկացում՝ այն “սևանում է”։ Դա կարող է հանգեցնել օղակված օրգանի թափածակման և շրջանի և որովայնի տարածուն թարախային բորբոքման առաջացման:

🔷Այս դեպքում առաջնահերթ է դառնում հիվանդի կյանքի փրկությունը։

Նման ելքից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժօգնություն։

Չբարդացած դեպքերում ճողվածքների վիրահատությունները առավելապես իրականացնում եմ լապարասկոպիկ եղանակով, ինչից հետո հիվանդները նույն կամ հաջորդ օրը դուրս են գրվում հիվանդանոցից և արագ վերադառնում իրենց առօրյա գործունեությանը:

——————————————

Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ

Լևոն Նիկիտայի Գրիգորյան

Հեռ. +37491917838

x Close

Like Us On Facebook