Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մազերի աճը խթանող միջոցներ

1 ձվի դեղնուցին ավելացնել 2 ճաշի գդալ կոնյակ, կամ օղի և 1 թեյի գդալ բուսայուղ: Խառնել, մերսող շարժումներով քսել գլխամաշկին: Պահել 10-15 րոպե և լվանալ գոլ ջրով:

1 ճաշի գդալ դոնդողանյութին ավելացնել տաք ջուր, թողնել մի քանի րոպե, ապա ավելացնել 1 ճաշի գդալ շամպուն: Խառնուրդը քսել գլխամաշկին, պահել 10-15 րոպե և լվանալ գոլ ջրով:

վնասված մազերի դեպքում

Ձվի դեղնուցը մազերի վերականգնման համար օգտագործվող ամենահայտնի միջոցներից մեկն է: Ձուն չոր մազերի համար նաև հիանալի կոնդիցիոներ է: Վերցնում եք ձվի դեղնուցը, հարում այն, քսում գլխամաշկին և մերսում մի քանի րոպե: Այնուհետև գոլ ջրով և շամպունով լվանում եք մազերը:

Կարող եք օգտագործել ձվի դեղնուցը մեկ այլ մազերի դիմակ պատրաստելու համար: Վերցնում եք ձվի դեղնուցը և այն խառնում բուսական թուրմին: Այս խառնուրդը քսում եք գլխամաշկին և թողնում 15 րոպե: Այնուհետև լվանում եք մազերը գոլ ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook