Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կիվի. Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այն

Կիվին առողջության համար կարեւոր միրգ է, որն օգնում է կանխարգելել սրտի հիվանդությունները եւ քաղցկեղը, քանի որ նպաստում է ճարպերի այրմանը, որոնք արգելափակում են զարկերակները: Նման կարծիք է հայտնել սննդաբան Աննա Դրոբիշեւան (Ռուսաստան)։

Դրոբիշեւայի խոսքով՝ կիվին անհրաժեշտ է լիպիդային փոխանակության խանգարմամբ մարդկանց։ Այն հարուստ է C եւ B6 վիտամիններով ու ֆոլաթթվով, ուստի արդյունավետ է նաեւ վիտամինների պակասի կանխարգելման համար։

«Այն նաեւ խթանում է կոլագենի արտադրությունը եւ կանխում մազերի վաղաժամ ճերմակելը: Այն կարելի է վստահորեն անվանել երիտասարդության եւ գեղեցկության մթերք»,- ասել է մասնագետը։

Կիվին, ըստ մասնագետի, օգտակար է հատկապես հղիների համար։ Կիվիում պարունակվող կալիումն օգնում է պտղի սրտի աշխատանքին եւ նպաստում երկաթի յուրացմանը:

Սակայն որոշ մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգից հանել կիվին։ Մասնավորապես, ստամոքսի սուր հիվանդություններ, ալերգիա կամ փորլուծության հակում ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում կիվի ուտել։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook