Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Մակաբուծային հիվանդության ախտանշաններն

#Մակաբուծային հիվանդությունների տարածման հիմնական պատճառը սանիտարակենցաղային գործոն է՝ բնակավայրի սանիտարական վիճակը և բնակչության կենցաղային սովորույթները։

🔶 Մարդու օրգանիզմում մակաբույծները բարդացնում են հիվանդությունների ընթացքը, իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը, կարող են խցանել լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ծորանները, կլանում են սննդանյութերի և վիտամինների որոշակի քանակ։

👉 Մակաբուծային հիվանդության ախտանշաններն են.

✔️ հոգնածության զգացումը,
✔️ ախորժակի անկում կամ անսովոր բարձրացում,
✔️ ցավեր որովայնի շրջանում,
✔️ սրտխառնոց, փսխում,
✔️ լուծ կամ փորկապություն,
✔️ գլխացավ, գլխապտույտ,
✔️ քնի խանգարում,
✔️ սակավարունություն,
✔️ զանազան ալերգիկ ախտանշաններ և այլն:

👉 Վարակի կանխարգելման հիմնական միջոցներն են.

✔️Ձեռքերի հիգիենայի պահպանումը,
✔️Մրգի, կանաչեղենի և բանջարեղենի մանրակրկիտ, հոսող ջրի տակ լվացումը,
✔️Սննդում հում կամ կիսաեփ մսի օգտագործման բացառումը,

‼ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԴԻՄԵ՛Ք ԲԺՇԿԻ։

ℹ️ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոն մասնաճյուղում իրականացվում են մակրոսկոպիկ, մանրադիտակային, իմունաքրոմատոգրաֆիկ և իմունաֆերմենտային հետազոտություններ՝ մակաբուծային հիվանդությունների վաղ և արդյուվետ ախտորոշման նպատակով:

x Close

Like Us On Facebook