Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հացաբուլկեղենից կտրուկ հրաժարվելու դեպքում

Հացաբուլկեղենը հաճախ է դասվում ոչ շատ օգտակար սննդամթերքի տեսակների շարքին, ուստի մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս սահմանափակել այն կամ առհասարակ հրաժարվել, սակայն այս մթերքից կտրուկ հրաժարվելը ևս կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի և ընդհանուր ինքնազգացողության վրա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հացից ու հացաբուլկեղենից կտրուկ հրաժարվելու բացասական հետևանքներն ու երեք պատճառ այս մթերքը սննդակարգից ամբողջությամբ չբացառելու համար։

Հոգնածության զգացում

Հացի բոլոր տեսակներն էներգիա ստանալու հիանալի աղբյուր են, ուստի զարմանալի չէ, որ հացից հրաժարվելու դեպքում մարդիկ զրկվում են նաև այդ էներգիայից, ինչը կարող է ուղեկցվել հոգնածության զգացումով։ Նման դեպքերում հոգնածության զգացումից խուսափելու համար հարկավոր է փորձել գտնել էներգիայի այլ աղբյուր։

Քաշի կորուստ

Հացն ածխաջրային մթերք է, որից ստացվող ածխաջրերի քանակությունը նվազեցնելը կարող է իր ազդեցությունն ունենալ արտաքինի վրա՝ հանգեցնելով քաշի բավական զգալի նվազման։ Սա է պատճառը, որ ավելորդ քաշի դեմ պայքարողները սովորաբար առաջին հերթին սահմանափակում են հացաբուլկեղենի գործածությունը։

Տրամադրության փոփոխություն

Հացից հրաժարվելու դեպքում հաճախ է նկատվում քաղցի զգացում, իսկ քաղցած ժամանակ տրամադրության տատանումները (հատկապես՝ տրամադրության անկումը) բավական հաճախակի բնույթ են կրում։ Սա է պատճառը, որ հացից հրաժարվելու դեպքում այն հարկավոր է անպայման փոխարինել որևէ այլ մթերքով քաղցի զգացումից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ food.obozrevatel.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook