Monday, May 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մրսածություն, հարբուխ… Նորից ստիպված եք տանը մնալ..

Մի մտահոգվեք. մի քանի պարզ քայլ և հիվանդությունն արագ կնահանջի

Արագ ապաքինման կարևոր 3 գործոն.

• Չջրազրկվել. ապահովեք ձեր օրգանիզմը բավարար քանակի հեղուկով՝ ջուր, հյութեր, տաք սուպ, որպեսզի պաշտպանեք այն ջրազրկումից

• Հանգիստ. քնեք, որպեսզի օգնեք ձեր իմուն համակարգին պայքարել հիվանդության դեմ23847514_1276061892540605_1020153284490805917_o

• Դեղամիջոցներ. ընդհանուր առմամբ, ձեզ պետք չէ ոչինչ ավելի, քան անկողնային ռեժիմն ու հեղուկները, ինչպես նաև կարող եք օգտագործել որոշ ցավազրկող դեղամիջոցներ՝ թեթևացնելու համար գրիպի հետևանքով առաջացած ցավային սինդրոմները: Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք եթե ընդունեք գրիպի ախտանիշները նկատելուն պես, ապա հնարավոր կլինի կրճատել հիվանդության տևողությունն ու խուսափել հնարավոր բարդացումներից:

Գրիպով հիվանդանալիս դուք պարտավոր եք հետևել որոշ կանոնների, որպեսզի վարակից պաշտպանեք ձեր շրջապատի անձանց.

• Լվանալ ձեռքերը. մանրակրիտ և հաճախակի ձեռքերը լվանալը կամ սպիրտային լուծույթներով վարակազերծելը կկանխեն վիրուսի տարածումը
• Կառավարեք ձեր հազն ու հարբուխը. միշտ փակեք բերանը հազալիս կամ փռշտալիս և լվացեք ձեռքերն անմիջապես դրանից հետո, որպեսզի վարակազերծեք մաշկը և չփոխանցեք վիրուսը ուրիշներին
• Խուսափեք մարդաշատ վայրերից. գրիպի սուր վարակիչ շրջանում պետք չէ գնալ հանրային վայրեր, ընդհակառակը՝ հիվանդանալուն պես պետք է տանից դուրս չգալ առնվազն 24 ժամ, այպիսիով ոչ միայն կխուսափեք հիվանդության բարդացումից, այլև չեք վարակի այլոց:

Ցանկացած դեպքում, գրիպի առաջին ախտանիշներն ի հայտ գալուն պես խորհրդակցեք ձեր ընտանեկան բժշկի հետ և ստացեք անհրաժեշտ նշանակումները՝ հիվանդությունն արագ կանխելու և շուտափույթ ապաքինման համար:

Նյութի աղբյուրը՝   Astghik Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook