Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վարժություններ բրոնխիալ ասթմայի ժամանակ.aroxjblog.am

Բրոնխիալ ասթմայի դեպքում արտաշնչման ժամանակ հիվանդը պետք է արտաբերի “ռ”, “ժ”, “շ”, “զ”, “ս’ բաղաձայնները և “ոի”, “ա”, “օ”, “ի”, “ե” ձայնավորները: Ձայների հեշտ վերարտադրման համար նպատակահարմար է արտանչման ժամանակ նշված ձայնավորները միացնել բաղաձայն հնչյունների հետ: Օրինակ` “բռ” արտասանում է արագ, որից հետո ընտված ձայնավորի երկարատև անվանումը, օրինակ` “բռ-ու-ու-ու-ու”: Բաղաձայներ “ռ” և “ժ” արտաբերումն անհրաժեշտ է ավարտել “օխ” արտասանությամբ:

Բրոնխիալ ասթմայով հիվանդներին սկզբում հաջողվում է ձայներն արտաբերել կարճ ժամանակի` 5-7 վայրկյանի ընթացքում: Հետագայում այդ ժամանակն աստիճանաբար երկարում է` հասնելով 30-40 վայրկյանի:

Աստիճանաբար հիվանդի մոտ մեծանում է թոքերի կենսական տարողությունը և լավանում է ստոծանու գործունեությունը: Այդ հիվանդների հետ տարվող պարապմունքները պետք է ընդգրկեն շատ պարզ, հեշտ կատարվող վարժություններ նետևյալ սխեմայով` ծալում-տարածում, զատում-առբերում, պտույտներ հոդերում:

Նկատելի ծանրաբեռնվածությամբ վարժությունները, որոնք արագացնում են շնչառությունը և պահանջում են որոշակի ճիգեր կամ էլ առաջացնում են շնչառության արգելակում, պիտանի չեն բրոնխիալ ասթմայով տառապող հիվանդի համար:

Վարժություններ բրոնխիալ ասթմայի ժամանակdoctors-am-bronchial-asthma

Նստած դիրքում`

1.  վաժություններ վերին և ստորին վերջույթների, մանր և միջին մկանախմբերի համար

2.  շնչառության և արյան շրջանառության ակտիվացում

3.  տևողությունը` 2-3 րոպե:

Կանգնած դիրքում

1. շնչառական վարժություններ տառերի արտասանությամբ

2.  վարժություններ վերին վերջույթների համար

3.  վարժություններ իրանի համար (թեքումներ)

4.  վարժություններ ստորին վերջույթների համար

5.  շնչառական վարժություններ

6.  շնչառական մարզում` շնչառական մկանների ամրապնդում, արյան շրջանառության ակտիվացում

7.  տևողությունը` 10-20 րոպե

8.  դանդաղ քայլք` 3-5 րոպե:

Շնչառական վարժությունները պետք է կազմեն պարապմունքների 50-60% -ը: Շնչառական վարժությունների պարապմունքի ժամանակ խորհուրդ է տրվում տալ 20-30 վայրկյան տևողությամբ ընդմիջումներ ձայնավորների և բաղաձայների արտասանման վարժությունների կրկնումների միջև: Պետք է ձգտել, որ պարապմունքի ընթացքում հիվանդները կարողանան հմտորեն կատարել շնչառական վարժությունները:

Պարապմունքի ժամանակ կարևոր նշանակություն ունի դադարների քանակը: Ելնելով հիվանդի վիչակից` հանդստի տևողությունը կարող է տատանվել 20-60 վայրկյանի սահմաններում:

Վարժությունների ժամանակ, բացի ոտքերի առանձին շարժումներից, նպատակահարմար է օգտագործել նաև քայլքը: Վերին վերջույթների վարժությունները անհրաժեշտ է համակցել շնչառության հետ` հատուկ ուշադրություն դարձնելով հիվանդի լիարժեք արտաշնչմանը:

Յուրաքանչյուր վարժություն անհրաժեշտ է կրկնել ոչ ավելի, քան 2-4 անգամ: Հիմնական վարժությունների տեմպը պետք է լինի դանդաղ: Միայն փոքր և միջին մկանախմբերի համար կարելի է սահմանել միջին տեմպ:

Կիրառում են մկանները թուլացնող ստատիկ և դինամիկ շնչառական վարժություններ, ստոծանու, կրծքավանդակի և ողնաշարի շարժունակությունը մեծացնող, նաև` ընդհանուր ամրապնդող վարժություններ:

Քայլքի վարժություններ

Հիվանդներին նաև խորհուրդ է տրվում կատարել զբոսանքներ և չափավորված քայլք: Քայլքը կարելի սկսել այն դեպքում, երբ հիվանդը ձեռք է բերել շնչառության կարկավորման ունակություն:

Վարժություններ

1.  Քայլք` 300-600մ, շարժման տեմպը` 100մ 2-3 րոպեում, յուրաքնչյուր 100մ-ից հետո`    3-5 րոպե հանգիստ:

2.  Քայլք` 400-600մ, շարժման տեմպը` 200մ 3-5 րոպեում, յուրաքնչյուր 200մ-ից հետո`     3 րոպե հանգիստ:

3.  800-1000մ անցնել 15-18 րոպեում` տարածության միջնամասում և վերջնամասում հանգստանալով 5 րոպե:

4.  Բարձրանալ աստիճաններով 5-10 աստիճանից հետո  հանագստանալ 1-2 րոպե: Իջնել աստիճաններով և նորից հանգիստ` 1-2 րոպե: Հետագայում ավելացնել աստիճանների քանակը:  Լավ ազդեցություն է թողնում մաքուր օդում գտնվելը:

Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook